f

Անկախ

Նիկոլի «հաղթանակներն» ու Ռուսաստանի դերը Հայոց ցեղասպանությունում. պատմաբանը Փաշինյանի «ծեքծեքումների» մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France Press (AFP) գործակալությանը տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է իր պաշտոնական կայքում, հայտարարել է.

«Ի վերջո ինչի՞ հետևանք էր 1915թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանը, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ ընտրություն էին կատարել՝ աշխարհաքաղաքական ընտրություն, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»:

Այդ հայտարարության կապակցությամբ EADaily-ն մեկնաբանությունների համար դիմել է ռուսաստանյան պատմաբան Օլեգ Հայրապետովին:

- Օլեգ Ռուդոլֆովիչ, ինչպե՞ս կարող եք դուք, որպես պատմաբան, մեկնաբանել Հայաստանի վարչապետի այն պնդումը, թե 1915 թ. Հայոց ցեղասպանությունը Ռուսաստանի՝ անդրկովկասյան տարածաշրջանը «լքելու» հետևանքն էր:

- Որպես պատմաբան, որը երկար ու շատ է զբաղվել և մեծ թվով հրապարակումներ ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին, հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ղեկավարող այդ մարդը, պետք է անհապաղ դիմի նարկոլոգի: Այն, ինչ նա ասում ու անում է, պատմական կամ քաղաքական տրամաբանության առարկա չէ, դա հոգեբույժի կամ բժիշկ նարկոլոգի քննարկման առարկա է:

Առհասարակ պետք է ասեմ, որ վերջին տարիների այդ հեղափոխությունները շատ նպաստեցին, որ մի շարք երկրների ղեկավարների աթոռներին հայտնվեին մարդիկ, որոնք ակնհայտորեն չարաշահում են հալյուցինագեն և ուրիշ ուժեղ ազդեցություն գործող միջոցները:

Ռուս պատմաբան Վ. Օ. Կլյուչևսկին մի առիթով ասել է. պատմությունը ոչինչ չի սովորեցնում, այլ միայն պատժում է իր դասերը չիմացողներին: Տվյալ դեպքում պատմությունը չգիտի թերուսն ու դեմագոգը, իսկ նրա բանսարկությունների ու ապիկարության պատճառով պատիժը կրում է հայ ժողովուրդը:

Բայց եկեք սերմը զատենք որոմից, ինչպես ասում են՝ կոտլետներն առանձին, փաշինյանները՝ առանձին:

1. Ակնբախ է, որ Ռուսաստանը եղել և ներկա պահին էլ մնում է Հայաստանի և Ղարաբաղի հայ բնակչության միակ հետևողական պաշտպանը:

2. Ակնբախ է, որ հենց այդ փաստը ձեռնտու չէ Փաշինյանին:

3. Դրանով էլ բացատրվում է այն, ինչը նա անվանում է քաղաքականություն, այդ թվում և նրա հայտարարությունները պատմության վերաբերյալ:

Այժմ համառոտ այն մասին, ինչն իրականում եղել է: Սկսենք նրանից, որ «Հայկական հարցի» խնդիրը ի հայտ է եկել 1915 թվականից դեռ շատ առաջ:

Միջազգային հարաբերությունների ոլորտում հայկական հարցը  առաջինն առաջադրել է ռուսական իշխանությունը  հայ հասարակայնության ներկայացուցիչների խնդրանքով, 1878 թ. Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի ստորագրության ժամանակ: 16-րդ գլուխը պարտավորեցնում էր Օսմանյան կայսրությանը բարենորոգումներ կատարել Թուրքական Հայաստանում հայ բնակչության անվտանգության երաշխիքների համար: Ինչպես հայտնի է, Մեծ Բրիտանիայի և Ավստո-Հունգարիայի ճնշման տակ Ռուսաստանը ստիպված էր այն հայտարարել պրելիմինար, այսինքն՝ նախնական և համաձայնել, որ փաստաթղթի դրույթները կարող են վերանայվել եվրոպական կոնգրեսում: Այսուհանդերձ Թուրքական Հայաստանում բարենորոգումների անհրաժեշտության դրույթն ամրագրվել է նաև Բեռլինյան կոնգրեսի որոշումներում՝ փաստաթղթի 61-րդ հոդվածում:

Ռուսաստանը պաշտպանել է Օսմանյան կայսրության հայ բնակչությանը 1894-1896 թթ. համիդյան ջարդերի ժամանակ, որոնց զոհ դարձավ մոտ 300 հազար մարդ: Ռուսական կայսրության տարածքներում փրկություն գտավ օսմանյան Թուրքիայից փախստական մոտ 50 հազար մարդ, ռուս հասարակությունը և պետությունը նրանց նշանակալի օգնություն ցույց տվեցին, ներառյալ՝ ֆինանսական: Մարդիկ տեղավորվում էին ազատ տարածքներում (դա, ի դեպ, մեծ խնդիր էր) և անմիջապես հպատակություն (այսինքն՝ քաղաքացիություն) էին ստանում:

Հատկապես Ռուսաստանն է 1912-1913 թթ. եղել նախաձեռնողը, որպեսզի Թուրքական Հայաստանում հայկական ինքնավարություն ստեղծելու բարենորոգումներ անցկացվեն, ինչը թուրքական կառավարությունը կասեցրեց՝ օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց: Հատկապես Ռուսաստանն էր քննարկում այդ բարեփոխումը, բայց այն ժամանակ դրա հակառակորդը Գերմանիան էր:

Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, ինչպես հայտնի է, շատ անգրագետ մարդ է, հակված քաղաքական դեմագոգիայի, նա կարող է և դա չիմանալ: Բայց չէ՞ր որ Փաշինյանի տգիտությունը բացարձակապես ոչինչ չի փոխում:

1915 թվականին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, և դա առաջին սպանդը չէր: Դա ուղղակի ամենամասշաբայինն էր: Համակարգային: Բայց այն ժամանակ Ռուսաստանը ոչ միայն չէր պատրաստվում «հեռանալ տարածաշրջանից», այլև հակառակը: Ռուսական բանակը հարձակվում էր Կովկասյան ճակատում:

Հանրահայտ է նշանավոր «Վանի պաշտպանությունը». 1915 թ. ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Վան քաղաքի հայ համայնքը ապստամբություն սկսեց և զինված դիմադրություն ցույց տվեց կոտորածներին, որոնք իրականացնում էին Ջալիլ փաշայի զորքերը: Այդ դիմադրությունը հաջողվեց միայն այն բանի շնորհիվ, որ Վանն ապաշրջափակվեց 1915 թ. մայիսի 19-ին Կովկասյան բանակի հարձակումով: Հարձակման հրամանատարը գեներալ Ն. Ն. Յուդենիչն էր: Կազակներին, որոնք գնում էին առաջին շարքերում, դիմավորում էին ծաղիկներով ու «Боже, царя храни!» երգելով: 1916 թ. նույնպես ռուսական բանակի մի շարք հարձակումներ են եղել, որոնք Կովկասյան ճակատի գիծը  տանում էին Օսմանյան կայսրության խորքերը:

Այդ բոլոր իրադարձությունները մանրամասն արտացոլված են Կովկասյան բանակի շտաբի պաշտոնական հաղորդագրություններում, դրանք հրապարակվել են «Вестник Кавказской армии»,  «Правительственный вестник», «Русский инвалид» և այլ պարբերականներում: Այժմ գրեթե բոլորը pdf ձևաչափով տեղադրված են համացանցում: Յուրաքանչյուր ցանկացող մարդ կարող է կարդալ: Իսկ ահա նա, ով գուցե չի հավատում նման աղբյուրներին, կարող է թերթել «Армянский вестник»-ը, որը հրատարակվել է Մոսկվայում և մեծ թվով մանրամասներ է մատուցում: Իհարկե, այդ ընթերցանությունը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Ինչպես նաև՝ տգետ դեմագոգների:

Եվ դարձյալ ռուս հասարակայնությունն արեց հնարավորը հայերի օգնության հանգանակության համար:

Մեծ դեր խաղացին ռուս գրականության ներկայացուցիչները: Բոլորին է հայտնի ականավոր բանաստեղծ և թարգտմանիչ Վալերի Յակովլևիչ Բրյուսովի դերը: Թուրքական ճակատում աշխատում էր Լև Նիկոլաևիչ Տոլստոյի դուստր Ալեքսանդրա Լվովնան, որը գլխավորում էր Կարմիր խաչի ջոկատը: Ի դեպ, այդ ջոկատն աշխատում էր նաև Վանում, բժշկական օգնություն էր ցույց տալիս եղեռնի զոհերին:

Այնպես որ և՛ 1915 թ., և՛ 1916 թ. Ռուսաստանն արել է ամենայն հնարավորը հայերին փրկելու համար: Կարող եք կարդալ քաղաքացիական պատերազմին հետևած ռուս էմիգրացիայի գործիչներից մեկի՝ Աբրահամ Օսիպովիչ Տեր-Ղուկասովի հիշողությունները, որը նկարագրում է այդ ամենը: Ի դեպ, բնիկ շուշեցու և Լազարյան ինստիտուտի շրջանավարտի, այսինքն՝ ի տարբերություն Փաշինյանի, կրթված ու ազնիվ մարդու վկայությունները, որը իր մասին միշտ ասում էր՝ «հայ ժողովրդի հավատարիմ զավակ»:

Իհարկե, 1917 թ. հեղափոխությունը հանգեցրեց Կովկասյան բանակի կազմաքանդմանը և Անդրկովկասից Ռուսաստանի հեռանալուն, բայց հենց տեղի ազգայնականներն էին այն ժամանակ ողջունում այդ գործընթացը: Օսմանյան կայսրության հետ բանակցություններում նրանք նույնպես, ինչպես Փաշինյանը հիմա, ճռճռան արտահայտություններ էին տեղում պատմական գործընթացի ու դեմոկրատիայի մասին, այդպես  մինչև 1918 թ. առաջին աղետը, երբ մեծ դժվարությամբ հաջողվեց թուրքերին կանգնեցնել Երևանի մոտ: Քչերն են հիմա դա հիշում, բայց 1918 թ. սեպտեմբերին օսմանյան իշխանությունների դեմ ընդվզում էր ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ: Եվ միայն նա: 1918 թ. սեպտեմբերին արտաքին գործերի նարկոմի ղեկավար Գ. Վ. Չիչերինը բողոքի վերջնագիր ուղարկեց Կոստանդնուպոլսում  հայ բնակչության դեմ բռնությունների կապակցությամբ, որում ասվում էր, որ օսմանյան իշխանություններն այդպիսով հենց իրենք վերացրին Բրեստի խաղաղության պայմանները: 1920 թ. դեկտեմբերին պատմությունը կրկնվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով: Դաշնակները պատերազմ սկսեցին՝չպատրաստված դրան և պարտվեցին: Օգնության խնդրանքները Ֆրանսիային, Անգլիային ու ԱՄՆ-ին որևէ արդյունք չտվեցին, և միայն Կարմիր բանակի միջամտությունը խափանեց այն ժամանակ Հայաստանի վերածումը թուրքական պրոտեկտորատի: Փաշինյանն ակնհայտորեն տրամադրված է ռևանշի և Ալեքսանդրապոլի պայմանների վերադարձին:

- Իսկ Նիկոլ Փաշինյանը չիմացությունի՞ց է այդպես պարզունակացնում մասշտաբային պատմական հարցերը, թե՞ դա ինչ-որ տեխնոլոգիական հնարք է գաղափարախոսական ճակատում:

- Ես Նիկոլ Փաշինյանի չիմացությունը չէի հակադրի քաղաքական բանսարկությանը: Դրանք նրա մեջ ներդաշնակորեն են գոյակցում:

Ինչպես հայտնի է, Փաշինյանը, ինչպես և բոլոր դեմագոգներն ու նարցիսները, անկիրթ մարդ է: Դա բազմիցս հաստատվել է նրա հայտարարություններով: Ավելին, նա խորապես տգետ մարդ է: Բայց մյուս կողմից՝ այդ տգիտությունը լիովին համապատասխանում է նրա քաղաքական ծրագրին: Այսինքն՝ նա չի տառապում մանիաներից ու ֆոբիաներից, այլ բավականություն է ստանում դրանցից: Նրա արժանիքները հենց այն որակներն են, որոնք բոլորը թերություն կհամարեին: Այնպես որ նրա տգիտությունը և քաղաքական բանսարկությունը տվյալ դեպքում չպետք է հակադրել, այլ միասին տեսնել:

Նա՞ չի գրել այն «նշանավոր» հոդվածը, որում ասում է, թե պետք է հրաժարվել նախնիների ժառանգությունից, որոնք մեզ չափազանց շատ խնդիրներ են թողել և չափազանց քիչ հողեր: Նրա վարքագիծը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նրա բազմաթիվ վերջին հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, Հայաստանի խորհրդանիշների մասին, այդ թվում երկրի գերբի, այդ ամենը բավական ամբողջական պատկեր են ստեղծում: Փաշինյանը հրաժարվում է Հայաստանի պատմական ժառանգությունից: Նա նոր դարաշրջան է սկսում: Իրենը: Նիկոլիզմ-փաշինիզմի:

Եկեք անկեղծ լինենք. հայ ծայրահեղ ազգայնականները վաղուց արդեն քարոզչություն են տանում, թե հենց Ռուսաստանն է Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորը: Դա սկսվել է այն պնդումից, թե Ռուսաստանը և Թուրքիան  հավասարապես մեղավոր են: Ավարտվում է ահա սրանովԱյսինքն՝ փորձեք ընկալել նման պնդումների տրամաբանությունը: Ստացվում է, որ նրանք, ովքեր փրկել են, և նրանք, ովքեր մորթել են, նույնքան մեղավոր են:

Դե այս առումով, անշուշտ, չի կարելի արժանին չմատուցել նաև ռուսական պաշտոնյաներին: Նրանք իրենց ճերմակ բամբակյա ձեռքերը կուլտուր-մուլտուրայով չեն կեղտոտում և նման «մանրուքներին» ուշադրություն չեն դարձնում: Արդյունքն էլ այն է, ինչ հիմա կա:

- Դե դա նույն տրամաբանությունն է, ինչ Ստալինի և Հիտլերի կապացությամբ դեմ են տալիս  Արևելյան Եվրոպայում Սորոսի ձեռնասունները:

- Միանգամայն ճիշտ է: Հաջորդ քայլն այն է, որ «Ռուսաստանն ավելի մեղավոր է, քան Թուրքիան, որովհետև թուրքերը պարզապես մորթել են, իսկ Ռուսաստանը չի կարողացել խանգարել նրանց»:

- Իսկ դա ինչո՞ւ է արվում:

- Դա իզուր չի արվում հենց հիմա: Եվ արվում է, որպեսզի շեղեն հասարակական կարծիքը  և Ղարաբաղի հայ բնակչության բացահայտ աղետի պատասխանատվությունը հեռացնեն իրենցից: Եվ հատկապես հիմա, երբ միայն ռուսական զորքերն են Ղարաբաղի հայերի գոյության երաշխավորները: Հենց այդ պատճառով էլ նրանք «Николаша-нидвораша»-ի թշնամիներն են: Ես ասել եմ, գրել եմ և կրկնեմ: Այդ Նիկոլը հանրապետությունն ամեն ինչից կզրկի՝ ни кол, ни двор  [զրուցակիցը ռուսական ни кола, ни двора դարձվածքի և Նիկոլ անվան բառախաղ է կիրառել-թարմ.]:

- Ուզում եք ասել, որ նախնիների ժառանգությունից հրաժարումը նշանակում է հենց Հայաստանի՞ց հրաժարվել:

- Եկեք հիշենք, որ Հայաստանի անկախության համար պայքարը սկսվել է հենց ղարաբաղյան շարժումից: Եվ դա սոսկ խորհրդանիշ չէ: Դրանով էլ այն ավարտվում է: Չի ավարտվում միայն դեմագոգիան:

Շատ միամիտ մարդ պիտի լինես, որ մտածես ու պնդես, օրինակ, թե հայերը գնում էին պաշտպանելու Ղարաբաղը ոչ իրենց շահերի համար: Այ այսօր Ադրբեջանը վերականգնել է իր 1991 թ. վարչական սահմանները: Է, հայերն ինչպե՞ս են, որոնք նախկինում ապրում էին թիկունքում, նրանց կյանքն ավելի անվտա՞նգ դարձավ: Թե՞ ինչ-որ մեկը կարծում է, որ վերացնելով ղարաբաղյան խնդիրը՝ Ադրբեջանը կանգ կառնի: Նա ավելին չի՞ պահանջի:

- Հայաստանում, ըստ ամենայնի, հույս են կապում Շառլ Միշելի և Թոնի Բլինքենի երաշխիքների՞ հետ: Ժամանակակից Վուդրո Վիլսոնը շատ թույլ է, որպեսզի նոր արբիտրաժային որոշում կայացնի:

- Այո, այո, այո: Եվ ինչի՞ դա կհանգեցնի: Կհանգեցնի նրան, որ Հայաստանն արդեն վերջնականապես վիլայեթ կդառնա: A la 1920 թ. Ալեքսանդրապոլի նմուշի պրոտեկտորատ:

Դրան են փաստացի տանում Նիկոլ Վովաևիչը և նրա խումբը: Հասկանալի է, որ նա չի կարող բաց խոսել իր վերջնական նպատակի մասին: Բայց նրան պետք է, որ մեկնումեկը պատասխանատու լինի իր անկանոն շարժումների ու դավադրությունների համար: Իսկ ո՞ւմ վրա կարող է նա գցել այդ պատասխանատվությունը: ԱՄՆ-ի՞, որը պաշտպանում է Ադրբեջանին: Եվրամիությա՞ն, որ առանց ԱՄՆ-ի թույլտվության՝ մատը մատին չի տա: Թուրքիայի՞, որ հայտնի է, թե ում է պաշտպանում: Դե ո՞ւմ վրա կարող է բարդել սեփական «հաղթանակների» պատասխանատվությունը: Միայն Ռուսաստանի, որը պաշտպանում է հայկական պետականության մնացորդները: Որովհետև Նիկոլ Վովաևիչի համար գլխավոր թշնամին ոչ թե Ռուսաստանն է, այլ հենց հայկական պետականության մնացորդները՝ այն նույն «նախնիների աղքատ ժառանգությունը», որի մասին նա գրել է իր զրպարտչագրերում:

Արդեն կույրերն էլ են տեսնում, ինչպես ասում էր Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը, որ Նիկոլ Վովաևիչը սոսկ սկզբում էր Սերժից Լևոնի վրեժը լուծում, այժմ դա արդեն նախագիծ է, որ գործի է դրվել Հայաստանը ոչնչացնելու նպատակով:

 

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Թուրքիա Ռուսաստան Հայոց Ցեղասպանություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին