f

Անկախ

Կամավոր ատեստավորման գործընթացը 1  տարով հետաձգել, և բոլոր ուսուցիչներին հարցաշարերին ծանոթանալու հավասար հնարավորություն տալ. առաջարկ ԿԳՄՍՆ-ին


ԿԳՄՍ նախարարությունն անարդար է կամավոր ատեստավորմանն իրենց նախաձեռնությամբ մասնակցած և 59 միավորի շեմը չհաղթահարած մանկավարժների հանդեպ, կարծում են «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնությունում: Նրանք նաև պնդում են՝ դրական միավորի շեմը չհաղթահարած ուսուցիչների վերապատրաստումներն արդյունավետ չեն կազմակերպվել՝ համապատասխանաբար հանգեցնելով պետական միջոցների անարդյունավետ ծախսի և ուսուցիչների թանկարժեք ժամանակի վատնման: Իրենց մտահոգությունները նրանք ներկայացրել են նաև ԿԳՄՍ նախարարությանն ուղղված դիմումում:

«Եթե ուսուցիչը նախորդ տարի ատեստավորման դրական միավորի շեմը չի հաղթահարել և այս տարի նորից պետք է մասնակցի ատեստավորմանը, ապա վերապատրաստման նպատակը պետք է լինի աջակցել ուսուցչին՝ հաղթահարելու այդ շեմը»,- «Անկախի» հետ զրույցում ասում է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող անդամ Շողեր Բաբայանը: Նա նշում է՝ նախաձեռնության անդամների հետ քննարկումներից ելնելով կարող են պնդել, որ հունիսին կայացած վերապատրաստումներն այդ առումով անարդյունավետ են եղել: «Նախ՝ ուսուցիչներին մեծ դժվարությամբ տրվեց վերապատրաստման ծրագիրը: Պարզվեց՝ անհասկանալի բովանդակությամբ ծրագիր է: Կան թեմաներ, որոնք դեռևս հանրակրթական ծրագրում ընդգրկված չեն: Վերապատրաստողներն ուսուցիչներին ասել են՝ միևնույն է, այդ թեմաներն ընդգրկվելու են ծրագրում, այսպիսով շահում եք: Բայց պարտադիր ատեստավորվող ուսուցիչն այդքան ժամանակ չունի, որ լրացուցիչ ծրագրով զբաղվի: Կան թեմաներ, որոնք նոր չափորոշչի համաձայն դուրս են եկել ծրագրից: Այդ դիտարկմանն էլ ասել են՝ մասնագետներ եք, այդ ամենը պետք է իմանաք: Այսինքն վերապատրաստողներն իրենք էլ չգիտեն թեստերի բովանդակությունը»,- ասում է Բաբայանը:

Նա շեշտում է՝ ուսուցիչներին չի տրվել գրականության ցանկ, որի  հիման վրա կազված են լինելու ատեստավորման թեստերը: Ավելին, վերապատրաստող բուհերը տարբեր ուղղորդումներ են տվել ուսուցիչներին: «Մի մասին ուղղորդել են ատեստավորմանը նախապատրաստվելիս օգտվել միասնական քննությունների առարկայական շտեմարաններից, մի մասին էլ ասել են, որ ուշադրություն դարձնեն ավագ դպրոցի հոսքային դասագրքերի բարդագույն թեմաներին և աստղանիշով առաջադրանքներին»,- ասում է նա:

 

«Այսինքն` իրենք չգիտեն թեստերի բովանդակությունը, իրենք չգիտեն, թե ինչպես վերապատրաստել: Եվ  իրենք ուսուցիչների 15 օրը զբաղեցրեցին՝ չունենալով հստակ նպատակ և հստակ ծրագիր: Տպավորություն էր՝ գումար է, աշխատում են: Եթե այդ գումարի կարիքն ունեին, կարելի էր դա այլ կերպ կազմակերպել, ոչ թե անարդար կերպով նախորդ տարի «կտրված» ուսուցիչների ժամանակի և նյարդերի հաշվին,- ասում է Բաբայանը:-  Վերապատրաստումների վրա այսքան անիմաստ ծախսեր են անում, բայց հրաժարվում են ուսուցչի աշխատավարձը բարձրացնել, որ ուսուցիչն իր նվազագույն  կարիքները կարողանա հոգալ, ասում են՝ չէ, ատեստավորվեք,  նոր, իսկ մենք տեսնում ենք, որ ատեստավորմամբ աշխատավարձի բարձրացման հասնելը գրեթե անհնար են դարձրել»: Բաբայանն ընդգծում է՝  նախորդ տարի թեստերն այնպիսին էին, որ ֆիզիկապես հնարավոր չէր  սահմանված ժամանակում բոլոր խնդիրները լուծել:

 

«Գիտեմ, որ վերապատրաստումների ընթացքում, օրինակ, 1 ժամում նախորդ տարվա թեստից 2 առաջադրանք են լուծել: Այդ պարագայում ուսուցիչն ինչպե՞ս պետք է 3 ժամում 60 առաջադրանք լուծեր: Կազմակերպիչներն արել էին ամեն բան, որ հնարավորինս քիչ մասնագետներ դրական միավորի շեմը հաղթահարեին: Ինչ արդյունք մտադրվել էին ստանալ կազմակերպիչները, ստացել են: Բայց դա չի նշանակում, որ դրական միավորի շեմը չհաղթահարած մանկավարժներն իրենց մասնագիտությանը չեն տիրապետում, հակառակը, դիմել էին այն ուսուցիչները, որոնք վստահ էին իրենց ուժերին»:

 

Բաբայանն անարդար է համարում, որ ԿԳՄՍ նախարարությանը վստահած և կամավոր ատեստավորմանը մասնակցելու համարձակություն ունեցած ուսուցիչները հիմա «պատժվում են» և կարող են անգամ դուրս մնալ դպրոցից, եթե երկրորդ ատեստավորման պարագայում էլ բավարար միավորներ չհավաքեն:

 

Նա  ասում է, որ «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնությունը պարբերաբար կառուցողական առաջարկներով է հանդես գալիս, որոնք ԿԳՄՍՆ-ի կողմից ողջունվում են, բայց գործնականում այդպես էլ կիրառություն չեն գտնում: 

 

Նախորդ տարվա նոյեմբերի 12-ին հանդիպում են ունեցել այն ժամանակ դեռևս փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որտեղ ներկայացրեցրել են իրենց  առաջարկությունների փաթեթը: Առաջարկների թվում էր՝ կամավոր ատեստավորման հարցաշարեր, շտեմարաններ ձևավորել և հրապարակել նախապես, որպեսզի ուսուցիչները դրանք ուսումնասիրելու, նաև հնարավոր սխալներն ու թերացումները բարձրաձայնելու հնարավորություն ունենան: Առաջարկել են  նաև ատեստավորման ժամանակ թեստերը ձևավորել տեղում՝ էլեկտրոնային բազայից պատահական ընտրության միջոցով՝ բացառելու թեստերի հնարավոր արտահոսքը:

 

«Նախորդ անգամ տվյալներ ունեինք թեստերի արտահոսքի մասին: Այս անգամ ևս նման լուրեր են մեզ հասել: Այս ինֆորմացիան անվստահություն է ստեղծում ուսուցիչների մոտ կամավոր ատեստավորման նկատմամբ»,- ասում է Բաբայանը:

Նա նաև շեշտում է՝ վերջերս հանդիպում են ունեցել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ, որն ուսուցիչներին խոստացել է նրանց բարձրաձայնած խնդիրները քննարկել ԿԳՄՍ նախարարի հետ:

 

«Մենք առաջարկել էինք այս տարվա թեստերից երկուական թեստ հրապարակել յուրաքանչյուր առարկայից, որպեսզի ուսուցիչները կարողանան ծանոթանալ կառուցվածքին, վերլուծեն՝ հաղթահարելի է սահմանված ժամանակի առումով, թե ոչ: Նախարարի հետ հանդիպումից հետո  Գաբրիելյանը մեզ վստահեցրեց, որ 4-ական թեստ կհրապարակվի: Բայց մինչ օրս այդ թեստերը դեռևս հրապարակված չեն»,- ասում է Բաբայանը:

 

Նա նաև նշում է՝ Գաբրիելյանն իրենց վստահեցրել է, որ այս տարվա դեկտեմբերին ատեստավորման հարցերի շտեմարաններ կհրապարակվեն: «Մենք առաջարկում ենք գործընթացը մեկ տարով հետաձգել և բոլոր ուսուցիչներին հարցաշարերին ծանոթանալու հավասար հնարավորություն տալ»,- ասում է Բաբայանը՝ հավելելով, որ «Հայաստանի ուսուցիչների միությունը» հնարավոր ամեն տարբերակով շարունակելու է պայքարը ուսուցիչների իրավունքների և արժանապատվության պաշտպանության ուղղությամբ:

 

«Մեր շարքերում մանկավարժներ են, որոնց կարիքն ունի մեր կրթական համակարգը: Ձգտում ենք այնպես անել, որ նրանք չթողնեն և դուրս գան դպրոցից: Իսկ դրա համար պետք է ատեստավորման գործընթացն  այնպես կազմակերպվի, որ չդիպչի ուսուցչի արժանապատվությանը, ինչպես հիմա է: Այս թեստերն ուսուցչի աշխատանքի հետ կապ չունեն: Նրանց ստուգում են գիտական մակարդակով,- ասում է Բաբայանը:- Տպավորություն է, որ նախարարությունն ամեն դեպքում  իր սխալները գիտակցել է, բայց հետքայլ չեն ուզում անել, որի արդյունքում հարվածի տակ են ամենահամարձակները»:

 

Խոսելով տեղի ունեցողի պատճառների մասին՝ Բաբայանն, ի թիվս այլ հանգամանքների, մատնանշում է նաև այն, որ ոլորտի պատասխանատուները, պաշտոնյաները դպրոցում դասավանդման փորձ չունեն: «Իրենք կրթության հարցերով են զբաղվում, բայց մանկավարժ չեն, դպրոցում չեն դասավանդել: Հետևաբար չեն պատկերացնում, թե դպրոցում ինչ է տեղի ունենում և այդ գործընթացներն ինչպես կարելի է կազմակերպել»,- ասում է նա՝ հավելելով, որ ներկա միտումների շարունակման պարագայում կրթության ոլորտում ունենալու ենք հետընթաց, որը հաղթահարելու և կրկին առաջընթաց ունենալու համար տևական ժամանակ կպահանջվի:



 

 

Շողեր Բաբայան կամավոր ատեստավորում խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին