f

Անկախ

«Ժողովուրդ». ԲՀԿ-ի մասով Ծառուկյանը դեռ որոշում չունի


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հակված է չմասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին. որոշումը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանինն է:

Ավելին՝ մեր հավաստի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու «Լույս» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները քննարկումների արդյունքում նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանը եւ Միքայել Մանրիկյանը կընդգրկվեն ԼՀԿ ցուցակում՝ 2-րդ եւ 4-րդ համարներով, եւ նրանց ցուցակով կմասնակցեն ավագանու ընտրություններին, սակայն ավելի ուշ ԲՀԿ-ականները հրաժարվել են անգամ այդ ֆորմատով մասնակցել ընտրություններին:

Մեր տեղեկություններով՝ հենց Գագիկ Ծառուկյանն է իր թիմակիցներին հորդորել, որ չմասնակցեն ԼՀԿ-ի ցուցակով, ավելին՝ ասել է, որ օգնեն ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին: Այս հարցերի շուրջ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ։ Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ քաղաքական թիմը շարունակում է քննարկումները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ հարցով։

«Այս օրերին մենք հանդիպումներ ենք ունենում Երեւան քաղաքի տարածքային կառույցների, կուսակցական ակտիվի ներկայացուցիչների հետ, եւ երբ քննարկումներն ավարտվեն, ԲՀԿ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Ինձ համար այլեւս նորություն չէ, որ ժամանակ առ ժամանակ, ավելի ստույգ՝ պարբերաբար, տարատեսակ շրջանակների կողմից ԲՀԿ-ին կամ Գագիկ Ծառուկյանին շահարկող տարատեսակ ինֆորմացիաներ են շրջանառության մեջ դրվում, սակայն ավելի գրագետ եւ պրոֆեսիոնալ եմ համարում կոչ անել հավատալ բացառապես այն հայտարարություններին, որոնք պաշտոնական բնույթ են կրում։ ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումների մասին հայտարարություն կարող է անել բացառապես պարոն Ծառուկյանը կամ նրա կողմից լիազորված քաղաքական թիմի անդամներից որեւէ մեկը, իսկ մինչ այդ կասկածելի աղբյուրներից ծնունդ առնող ինֆորմացիաներին հորդորում են արժանահավատորեն չվերաբերվել»,-ասաց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հայաստան Գագիկ Ծառուկյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին