f

Անկախ

Թերթում ենք պատմության էջերը․Դա չպետք է կրկնվի


Ալավերդու Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանում գրական ֆոնդի համակարգչային հաշվառման գործընթաց է: Օրերս գրադանավարի սեղանին աչքովս ընկավ Վահան Ծովյանի (Խերանյան) ՛՛Այն տարիններին՛՛ (՛՛Հայաստան՛՛ հրատ.,1968թ.) փոքրածավալ աշխատությունը: Քանզի վերջերս նախապատվությունը տալիս եմ հուշերի ընթերցմանը,այն միանգամից գրավեց ուշադրությունս: Ինչպես ասում են մեկ շնչով կարդացի: Շատ նվիրական անունների (Աղասի Խանջյան, Ղուկաս Ղուկասյան, Արմենակ Բուդաղյան,…) կողքին հիշատակվում էր նաև Սուրեն Շադունցի անունը: Վերջինիս ազգանունը իմ մեջ տպավորվել էր նաև Ալբերտ Փարսադանյանի՛՛Հայ. Կենսագրություն մեկ տողով՛՛ գրքից:

…Խորհրդային կուսակցական, պետական գործիչ Սուրեն Կոստանտինի Շադունցը ծնվել է 1898 թ. Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ջաբրայիլ գյուղում: Նա սովորել է Շուշիի ռեալական դպրոցում: 1917թ-ից ՌՍԴԲ(բ)Կ անդամ էր: 1921-23-ին ՀԿ(բ) Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղարն էր: 1923-27-ին ՀԽՍՀ Հողժողկոմատի, 1927-28-ից Անդրֆեդերացիայի ջրային տնտեսության վարչության պետը: 1928-31թթ-ին աշխատել է ՀամԿ/բ/Կ կենտկոմում: 1931-ի գարնանը որպես ՀամԿ(բ)Կ միջինասիական բյուրոյի լիազոր ղեկավարել է Տաջիկստան ներխուժած բասմաչականների ջաղջախումը: 1931-32-ին եղել է միջինասիական բամբակագործական միավորման նախագահը: 1932-ին դարձել է ՀամԿ/բ/Կ միջինասիական բյուրոյի քարտուղար, 1934-36-ին Տաջիկստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար:1936թ-ից նա ղեկավարել է ՀամԿ(բ)Կ կենտկոմի ԿՎՀ-ի ֆինանսական խումբը: Սակայն շատերի նման նա էլ 1937-ին դարձել է անհատի պաշտանմունքի զոհ: Վիքիպեդիան նրա մահվան օրև ֆիքսել է՝ 21.04.1938թ., որպես մահվան վայր և գերեզմանոցի հասցե հիշատակվում է Կոմմունարկայի հրապարակը: Հայկական հանրագիտարանում և այլ տեղերում չկարողացա գտնել Սուրեն Շադունցի ծննդյան օրը և ամիսը, բայց 1923թ նրա համար մնում է հոբելյանական՝ ծննդյան125-ամյակը:

Կարոտաբաղձության մեջ ինձ մեղադրող բոլոր ջանքերը նախապես մի կողմ նետելով ուզում եմ բարձրաձայնել, որ Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական սլացքի լուսավոր պատուհաններից էր, եթե ոչ ամենալուսավորը:

Կարծում եմ անմոջաց պիտի մնան այդ պատմությունը կերտողները: Թերթենք պատմության էջերը ու ականջալուր մնանք հայ մեծանուն անաստեղծ Պարույր Սևակին. ՛՛Նա ով պատմությունունի,չի կարող ետ չնայել՛՛ե: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի՝ 1915, 1937, …

Դա չպետք է կրկնվի:

 Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Սուրեն Կոստանտինի Շադունց Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին