f

Անկախ

Պետականամետ լիներ,այդքան ցինիկ չէր լինի,ժողովրդի արդար ընտրության դեմ տանկեր չէր հանի ու հայտարարի,թե "100%-ով էլ ձայն տված լիներ ժողովուրդը,միևնույն է,իշխանությունը չէինք հանձնելու"...


Խոսում են,քննադատում իրար հերթ չտալով,թե բա`"նիկոլը Երկրապահի հավաքի ժամանակ ստորացրեց Վազգենին,իրեն Վազգենին հավասարեցնելու միտումով ասելով,որ Վազգեն Սարգսյանն էլ բանակում չէր ծառայել,բայց դարձավ սպարապետ"...

Միայն իրեն արդարացնելու միտում չունեին նիկոլի այս խոսքերը:Դրանք ունեին բազմաթիվ ենթատեքստներ,չասված խոսքեր,որոնք շատերը շատ լավ հասկացան ու ՍԱՐՍԱՓԵՑԻՆ...Այդ չասված խոսքերը նաև կոմպրոմատ էին իրենց տեղով շատերի դեմ,դրա համար էլ այսօր տարբեր ալիքներով մեկը-մյուսին հերթ չտալով գովերգում էին Վազգենին,ով նիկոլի նման ոչ միայն բանակում չէր ծառայել,այլև ԱՄՆ-ում 99-ի ամռանը,5 միլիարդ դոլլարի դիմաց ստորագրել էր Գոբլի հայակործան ծրագիրը,որն այսօր իրականացնում է նիկոլը:Այդ չասված խոսքերի տակ կային նաև հիշատակումներ Վազգենի կողմից 92-ին պայմանավորված կռիվներով,դավաճանությամբ,տեղեկությունների փոխանցմամբ ու Գրաչովի միջնորդությամբ Գետաշենի,Շահումյանի,Արծվաշենի հանձնումների մասին:Սրանով էլ էր նիկոլը մտքում արդարացնում իր հանձնած տարածքների դավաճանությունը:Չասվածում կային բազմաթիվ ընդհանրացումներ Վազգենի ու իր կատարած գործերի մեջ,օրինակ նաև երկրի թալանը,օգնություն եկած ամեն բանի թալանը,հոգևոր դաշտի պղծումը,հայրենասեր մարդկանց ու ազատամարտիկների հարյուրների հասնող բանտարկությունները,երկիրը հոր բախչեն դարձնելու փաստն ու ուզածի պես վարել-ցանելու ողբերգությունը,նաև տարածած սարսափն ու անարխիան...

Նիկոլն այսօր նույն ճշտությամբ անում է այն,ինչ արեց տխրահռչակ Վազգեն Սարգսյանը 90-99 թվականներին և ասել,թե իբր Վազգենը պետականամետ մարդ էր,ստորություն,անամոթություն է ուղղակի:Պետականամետ լիներ,այդքան ցինիկ չէր լինի,այդ կերպ չէր վերաբերվի երկրին ու ժողովրդին,ժողովրդի արդար ընտրության դեմ տանկեր չէր հանի ու հայտարարի,թե "100%-ով էլ ձայն տված լիներ ժողովուրդը,միևնույն է,իշխանությունը չէինք հանձնելու"...

Պետականամետ լիներ,կամ ուղեղին հասներ,ինքը կստեղծեր բանակը (չնայած 30 տարի խաբում են մարդկանց,թե իբր հենց նա էլ ստեղծել է:Հետաքրքիր է ո°նց,ո°րտեղ,տանը նստա°ծ,թե թալանով զբաղված ժամանակ):ՈՒղեղին հասներ,քաջություն ունենար,կամ դավաճանության չգնար,ինքը կկազմակերպեր մարտերը ու հաղթանակի կտաներ բանակը,ինչպես իրանից հետո արեց Վազգեն Մանուկյանը,ոչ թե գյուղ-գյուղի ետևից հանձնելով,պարտությունը կհասցներ մեր դռների ու նոր ռադ կլիներ...

Տեսնես ի°նչ են մտածում այն մարդիկ,ովքեր լավ իմանալով այս բոլորը,շարունակում են խաբել արդեն իսկ խաբնված հասարակությանը,այդ հանցագործ չարիքի կերպարը գովերգելով ու ներկայացնելով որպես հերոս:Ո°ր մի հերոսական գործի համար...Ո°ր մի կռվին գոնե 10 րոպե հերոսաբար մասնակցած լինելու համար...Հայրենիքի հանդեպ կատարած ո°ր մի բարի գործի համար...Տեսնես նման բաներ պնդողներն հետո ի°նչ պատասխան են տալիս իրենց խղճին,ո°նց են գլուխը դնում բարձին ու քնում...Եթե գոնե լիներ ավելի պասիվ մեկն ու հերոսացված լիներ հանիրավի,էլի ինչ որ տեղ հասկանալի կլիներ:Բայց հերոսացնել Վազգեն Սարգսյանի նման հրեշին,ազգադավ վիժվածքին,սա աններելի է:Միևնույն է,վաղ թե ուշ ժողովուրդն իմանալու է ճշմարտությունը...Իմանալու է,որ շատ ու շատ հերոս տղերքի,նրանց կատարած հերոսական գործերի առկայության դեպքում հերոսի դափնեպսակը տվել են մեկին,ով Հայաստանում ամենամեծ չարիքն է եղել:Ով բախտի դաժան ծաղրով պառկած է Եռաբլուրում,իր բազմաթիվ զոհերի կողքին:Ահա թե ինչեր կար նիկոլի չասված խոսքերի և ասված 2 նախադասության տողատակերում...Եվ այսօր արդեն,դուք,որ տասնամյակներ շարունակ շահարկելով,գովերգելով Վազգենի անունը մնացել եք ոտքի վրա կանգուն,նրա անվամբ կարիերա եք ստեղծել,առաջ եք գնացել,նրա անունն օգտագործել եք որպես ձեզ համար պաշտպանիչ վահան,արդեն խառնվել եք իրար:Հասկացել եք,որ այս վերջին շիզոֆռենիկի դեմ չկա ոչ մի փակ դուռ և մի օր էլ կարող է իր խոսքերում շատ առաջ գնալ ու պատռել շատերիդ դիմակը ձեր սրբացրած հանցագործ-"հերոսի" հետ միասին...Ի°նչ պատասխան եք տալու,եթ մի օր խելքին փչի ու հավասարումներ անցկացնի իր կատարած բոլոր դավաճանությունների ու Վազգենի կատարածների միջև,մտածե°լ եք այս մասին...ՄՏԱԾԵԼ ԵՔ,դրա համար եք վախից խառնվել իրար ու փորձում եք չասված տողատակերը շուռ տալ,մեկնաբանել այլ կերպ...

Էստեղ էլ են խաբում ժողովրդին ու ճիշտը չեն ասում,որ ամենասկզբում էլ Երկրապահ կոչվածը Վազգենն ստեղծեց,որպես իրեն հավատարիմ մաուզերիստների խումբ և հենց նրանք էին ասֆալտի ֆիդայիները,ովքեր չարիք դարձան ժողովրդի գլխին:Լսեք նորից Խաչիկ Ստամբոլցյանի տեսագրությունը,թե ոնց են Վազգենի երկրապահի տղերքը կանգնեցնում ամբողջ Նախիջևանի ադրբեջանցիներով լցված վագոնները,որն ուղարկում էին Ադրբեջան ու առանց կրակոցի վերցնում Նախիջևանը,ռելսերը զոդում են անիվներին ու ադրբեջանցիներին ետ են ուղարկում լցնում Նախիջևան...Սա մեկ փոքրիկ պատմություն է "հերոս","հայրենասեր","սպարապետ" հորջորջվող Վազգենի ազգադավություններից...Դեռ շատ բաներ կպատմվեն ու փաստեր կբերեն ապագայում և շատ խաբվածներ կտեսնեն,թե իրականում ինչ հրեշի են սրբացրել...Հերոս եք ուզու°մ,գոնե գնահատեք իրական հերոսներին,այ խելապակասներ,որոնցից շատերը դարձան հենց վիժվածք Վազգենի զոհերը...24 տարի է թաբու եք դրել Վազգենի նման հրեշավոր հանցագործի մասին ճշմարտությունը բարձրաձայնելու վրա ու փրփուրը բերաններիդ գովերգությամբ եք զբաղվում,թքելով ձեր աստծու պատվիրանների վրա...Իսկ հետո զարմանում եք,որ հերթական հանցագործներն ու հրշներն են գրավում Հայոց Գահը...

Սվետլանա Մարգարյան ՖԲ Գրառում Վազգեն Սարգսյան Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Ավելին
Ավելին