f

Անկախ

Մինչև Գեղաձոր հասնող հանրապետական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է


Հիմնանորոգվում է Տ-1-52, /Հ-21/ - Գեղաձոր ավտոճանապարհի կմ0+000-կմ1+600 հատվածը։ Ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և հասնում մինչև Գեղաձոր բնակավայր։ Երկարությունը 1.6 կմ է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ շինարարական կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, կատարել է հողային աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի մասում տեղադրվել են ավազակոպճային շերտ, C5 տիպի խճակոպճավազային խառնուրդ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման վաքեր, ջրահեռացման խողովակներ, նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, ինչպես նաև գյուղամիջում կառուցվում են մայթերը։ Կապալառուն հարևան Ծաղկահովիտ գյուղում ասֆալտապատումն ավարտելուց հետո Գեղաձորում սկսել է մանրահատիկ ասֆալտբետնե շերտի տեղադրումը։

Գեղաձորի բնակիչ Լարիսա Աբրահամյանը նշում է, որ ծնվել-մեծացել է Գեղաձորում, 46 տարեկան է ու չի հիշում, թե վերջին անգամ իրենց գյուղի ճանապարհը երբ է հիմնանորոգվել։ Ճանապարհը գրեթե անանցանելի էր, ո՛չ տաքսի էր կարողանում գյուղ հասնել, ո՛չ շտապօգնություն։ Լարիսան ասում է, որ ուրախ է, որ վերջապես իրենց ոտքն էլ ասֆալտին կդիպչի, ցեխից ու կեղտից կազատվեն, գյուղմթերքն էլ կկարողանան հեշտությամբ իրացնել։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ասֆալտապատումն ավարտվելուց հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Հայաստան ավտոճանապարհներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին