f

Անկախ

«Հրապարակ». Նույն պաշտոնից երկրորդ հրաժարականը


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան տեղեկացանք, որ Արցախի քաղաքական վերնախավում որոշել են փոխել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ով Արայիկ Հարությունյանի կուսակիցն է։ Տարբեր պատճառներ էին նշում, գլխավորը՝ որ նա իրավիճակին չէր տիրապետում, խմելու հանդեպ սեր ուներ եւ երբեմն անզգույշ հայտարարություններ էր անում: Վերջինը. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի»: Եվս մի պատճառ էին ասում․ վերջերս նա սկսել էր շփվել ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ, ընդունել նրան իր մոտ, ինչը, ըստ գործընկերների, անհետեւանք չէր անցնում։

Այդուհանդերձ, հրաժարականի որոշումը, մեր տեղեկություններով, կայացվել է կոնսենսուսով՝ Թովմասյանի համաձայնությամբ։ Նա արդեն հրաժարական է ներկայացրել, եւ խորհրդարանը նոր նախագահ կընտրի։ Քննարկվում է դաշնակցական պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով Արցախի վիճակը եւ ՀՅԴ-ի դերը։

Սա, ի դեպ, Թովմասյանի կյանքում երկրորդ հրաժարականն է` ԱԺ նախագահի պաշտոնից: Առաջինը եղել է 1997-ին, երբ մեկ տարի այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո, համանման հանգամանքներում հեռացել է եւ կրկին հարել Սամվել Բաբայանի թիմին։ Ի դեպ, Արցախի ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ է անելու, որ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո նոր նախագահ ընտրեն ոչ թե 10-օրյա, այլ 2-օրյա ժամկետում եւ առաջիկա նիստում, այլ ոչ թե հերթական նիստում, որը կայանալու էր սեպտեմբերին։ Ռազմական դրության մեջ գտնվող Արցախում ԱԺ նախագահի պաշտոնը չեն ուզում երկար թափուր թողնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Արթուր Թովմասյան հրաժարական Արցախ Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին