f

Անկախ

Համաշխարհային ֆինանսներում դոլարն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք․ Պուտինը՝ BRICS-ի բանկի ղեկավարին


BRICS-ի երկրները (Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը - Tert.am) բարեկամներ չեն ինչ-որ մեկի դեմ, այլ աշխատում են միմյանց շահերից ելնելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS բանկի (Նոր զարգացման բանկ) նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ հանդիպմանը, գրել է Ъ-ն։

Նա նաև ասել է, որ համաշխարհային ֆինանսներում դոլարն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք։

«Այսօրվա պայմաններում դա հեշտ չէ անել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային ֆինանսներում, և երբ դոլարն օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք»,- ասել է Պուտինը։

«Դե, մեր կազմակերպության՝ BRICS-ի անդամները, բարեկամներ չեն ինչ-որ մեկի դեմ, նրանք աշխատում են միմյանց շահերից ելնելով»,- շարունակել է ՌԴ նախագահը։ «Սա վերաբերում է նաև ֆինանսական ոլորտներին»,- ասել է նա։

Ռուսեֆը «Հնգյակի» բանկի նոր ղեկավար է ընտրվել 2023 թվականի մարտի 24-ին, իսկ 2011-2016 թվականներին եղել է Բրազիլիայի նախագահը։

Հուլիսի 27-28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովը։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ գագաթնաժողովին կժամանեն աֆրիկյան մայրցամաքի 49 երկրների պատվիրակություններ, որոնցից 17-ը ներկայացված կլինեն ամենաբարձր մակարդակով։ ՌԴ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ գագաթնաժողովում հացահատիկի գործարք կքննարկվի։

Աշխարհում Ռուսաստան Վլադիմիր Պուտին պատժամիջոցներ դոլար

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին