f

Անկախ

Սաուդյան Արաբիայի հետ ԱԹՍ-ների միլիարդավոր դոլարների գործարքից հետո Թուրքիան ակնկալում է իր զինատեսակների վաճառքը հասցնել 6 մլրդ դոլարի


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ 2023 թվականին Թուրքիան կհասնի 6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի ցուցանիշի՝ անցյալ տարվա 4,4 միլիարդ դոլարի համեմատ ավելացնելով գրեթե 36,3 տոկոսով, գրում է Al Monitor-ը։ «Առաջին կիսամյակում մենք արդեն հասել ենք արտահանման ռեկորդային մակարդակի՝ 2,3 միլիարդ դոլար»,- ասել է Էրդողանը Ստամբուլում անցկացվող Միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին (IDEF23) ուղղված տեսաուղերձում։ Թուրքիայի պաշտպանական և ավիացիոն ոլորտի արտահանման եկամուտները 2022 թվականին անցել են 4 միլիարդ դոլարի շեմը՝ 2021 թվականի 3,2 միլիարդ դոլարի դիմաց: Պաշտպանական արտահանման կտրուկ աճը հիմնականում վերաբերում է օդատիեզերական ոլորտին և երկրի անօդաչու սարքերին, որոնք օգտագործվում են ավելի քան 30 երկրներում: Վերջերս անօդաչու թռչող սարքերի առաջատար արտահանող «Baykar Technology»-ն երկու միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության հետ՝ տեխնոլոգիաներ փոխանցելու և իր առաջադեմ Akinci անօդաչու թռչող սարքերը համատեղ արտադրելու համար: 

Ընկերության նախագահ Հալուք Բայրաքթարն ասել է, որ գործարքը մշակվել է մեկ տարի: Թեև նա գործարքն անվանում է «ամենամեծը, որը երբևէ կնքվել է թուրքական ընկերության կողմից», չի հայտնել դրա մանրամասների մասին։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նորանշանակ ղեկավար Հալուք Գորգյունը CNN TURK-ի հետ զրույցում ասել է, որ Թուրքիայի երբևէ կնքված ամենակարևոր արտահանման գործարքը, նկատի ունենալով անօդաչուների գործարքը, արժե ավելի քան 3,1 միլիարդ դոլար՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու։

Մինչ Սաուդյան Արաբիան ընտրել է Akinci անօդաչու թռչող սարքերը, շատ երկրներ ձեռք են բերել ավելի փոքր և էժան  Bayraktar TB2-ները: Դրանց թվում են Ուկրաինան, Ադրբեջանը, դրանք ցանկանում են ձեռք բերել նաև Լեհաստանը, Ռումինիան, Կատարը, աֆրիկյան մի շարք երկրներ։ IDEF 23-ում Էրդողանը Թուրքիան անվանել է «անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի առաջատար երեք երկրներից մեկը» և «սեփական ռազմանավեր արտադրող 10 երկրներից մեկը»:

 Նա նաև ասել է, որ Թուրքիան պաշտպանական ոլորտում իրականացնում է 850 տարբեր նախագծեր՝ հղում անելով մի քանի նոր զինատեսակների, որոնք Թուրքիան առաջին անգամ ցուցադրում է IDEF 23-ի ժամանակ։ Թուրքիայի նախագահը քննադատել է նաև Անկարայի դեմ «զենքի մատակարարման միջազգային էմբարգոն և սահմանափակումները»։

«Չնայած մեր առջև դրված բացահայտ կամ քողարկված էմբարգոյին՝ Թուրքիան շարունակում է նպատակաուղղված աշխատել պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասել է նա: Էրդողանն էմբարգոների և Թուրքիային զենք վաճառելու սահմանափակումների վերացումն օգտագործում էր որպես լծակ՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման համար։ Շվեդիան և Ֆինլանդիան նշել են, որ իրենք Թուրքիայի դեմ էմբարգո չունեն, սակայն Էրդողանը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Կանադան և Նիդերլանդները, չեղարկեն սահմանափակումները:

Կանադական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Օտտավան կարող է թուլացնել իր զենքի արտահանման սահմանափակումները Թուրքիայի դեմ, սակայն Կանադայի կառավարությունը դեռևս չի հաստատել տեղեկությունը։ Ավելի վաղ էլ Նիդերլանդներն էր հայտարարել, որ վերացնում է Թուրքիայի դեմ 2019 թվականին սահմանված էմբարգոն։
 

Աշխարհում Թուրքիա Սաուդյան Արաբիա

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին