Բաքվի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Էլքին Էլբուրուս Ալեքպերովն ինքնասպան է եղել հրազենից արձակած կրակոցից։
Ստացված տվյալների հիման վրա դատախազները զննել են դեպքի վայրը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բացի այդ, այսօր ինքնասպանության ևս մեկ դեպք է տեղի ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Կուբաթլուի զորամասերից մեկում։
Զինվորական դատախազությունը հայտնում է, որ ՊՆ N զորամասի զինծառայող Էյուբով Թելմանն ինքնասպան է եղել՝ հրազենից կրակելով իր վրա։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում են համապատասխան փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ օրերս էլ Գանձակի զորամասերից մեկում ինքնասպան էր եղել 2004 թվականին ծնված զինծառայող Նուրեդին Հուեսեյնովը՝ դուրս նետվելով N զորամասի հանրակացարանի պատուհանից։