«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն արձագանքել է այն փաստին, որ Լիոնել Մեսսիին փոխարինելուց հետո հանդիսականների մի մասը լքել է մարզադաշտը։
«Շատերը գալիս են Լիոնելին տեսնելու համար։ Հայտնի մարդիկ և սովորական երկրպագուներ։ Նա առանձնանում է, բայց կարող է նաև այդ երկրպագուների աջակցությունը տարածվել թիմի մնացած խաղացողների վրա:
Ես իսկապես չէի նկատել։ Մեսսին համաշխարհային կարգի խաղացող է, գուցե որոշ երկրպագուներ գալիս են այստեղ միայն նրան տեսնելու համար, բայց նա կնախընտրեր, որ երկրպագուները մնային մինչև վերջ և ծափահարեին թիմին։
Բայց ես կարող եմ նաև հասկանալ երկրպագուներին»,- ասել է Խերարդո Մարտինոն ESPN-ի եթերում: