Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն ապահովել է 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, որը 5:0 հաշվով հաղթել է լիտվացի մրցակցին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ առնվազն բրոնզե մեդալներ ապահովել են նաեւ Տիգրան Հովսեփյանն ու Ալբերտ Հարությունյանը։
75 կգ քաշային կարգում Ալբերտ Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել էր վրացի մրցակցին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
50 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանը քառորդ եզրափակիչի մենամարտում 5:0 հաշվով պարտության էր մատնել հունգարացի մրցակցին։