Բրազիլական «Գրեմիոյի» 36-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կկարողանա անվճար տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի» 2024թ․ հունվարին, հաղորդում է ESPN-ը։
Լուիս Սուարեսը ցանկանում էր այս ամռանը միանալ նախկին ակումբակիցներն Լիոնել Մեսիին, Սերխիո Բուսկետսին եւ Ժորդի Ալբային, սակայն «Գրեմիոն» զիջումների չի գնացել, իսկ «Ինտեր Մայամին» չի ցանկանում գումար ծախսել տրանսֆերի համար։ Լուիս Սուարեսի պայմանագիրը «Գրեմիոյի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբեր։
Սպասվում է, որ առաջիկայում «Ինտեր Մայամի» կտեղափոխվի նաեւ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որը ճապոնական «Վիսել Կոբեից» հեռանալուց հետո ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Լուիս Սուարեսն այս տարվա հունվարին է միացել «Գրեմիոյին»։ Այս ընթացքում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 16 գոլ։