Ստեփանավան քաղաքում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է:
Նախաձեռնությունից Անկախին հայտնում են, որ Ստեփանավանի քաղաքապետի ապօրինի հրահանգով համայնքապետարանի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ստորագրահավաքի վայրում, ինչի պատճառով ստորագրահավաքը դադարեցվել է։
«Հրավիրում ենք բոլոր պատկան մարմինների և ԶԼՄ-ների ուշադրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: