f

Անկախ

Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է, խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը. հղիներն անասելի դժվարություններով են հասնում Ստեփանակերտ. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար


Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցման, շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների սղության հետևանքով առաջացած խնդիրներին, բուժհաստատություններում տիրող իրավիճակին և  Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ասկերանցիների շարունակվող նստացույցին:

«Հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցմամբ Ասկերանն ամբողջությամբ պարալիզացվել է` խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը ևս։ Հույժ անհրաժեշտության դեպքում այս օրերին մարդիկ հաճախ ոտքով են հասնում Ստեփանակերտ։ Հաշված օրերի ընթացքում կսպառվեն նաև բնակիչների` նեղ օրվա համար նախատեսված վառելիքի խնայողությունները։ Այս իրավիճակի երկարատև շարունակումն աղետալի և անդառնալի հետևանքի պատճառ կարող է դառնալ։ 

Ինչպես և ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մեր շրջանում, առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքներն էլ բացակայում են՝ շաքարավազ, ձեթ, մանկական սնունդ, քաղցրավենիք ու այս շարքը շատ երկար է։ Դեղորայքի հետ խնդիրներ կարծես թե, այս պահին չկան, սակայն դա ևս օրերի հարց է»,- ասել է նա։ 

Շրջվարչակազմի ղեկավարը նայև խոսել է հղիների թերսնուցման և դեռ ևս չծնված երեխաների մահացության մասին.

«Սթրեսային իրավիճակները, թերսնվածությունն ու անորոշությունը անդառնալի հետևանքների պատճառ են դարձել։ Նման պայմաններում շրջանի որևէ բնակավայրից շրջկենտրոն կամ անհրաժեշտության դեպքում մայրաքաղաք հասնելու համար հղի կինը անասելի դժվարությունների է հանդիպում, ինչն էլ հաճախ հանգեցնում է դեռևս չծնված երեխաների մահացության։ Ու վերջերս, համապատասխան մասնագետների հավաստմամբ, շրջանում բավականին աճել է նման դեպքերի քանակը»։ 

Ըստ Ապրեսյանի՝ հանրային տրանսպորտի իսպառ բացակայության պայմաններում էլ կան անհատներ, ովքեր փորձում են օդանավակայանի տարածքում անշեջ պահել համաժողովրդական շարժման վառած կարմիր լույսը։

«Հուլիսի 15-ից մինչ օրս Ստեփանակերտի օդանավակայնի տարածքում ասկերանցիները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում։ Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում երեկ շրջանի բնակիչներից շատերը, որոնք կամք և ցանկություն ունեին միանալու համաժողովրդական շարժմանը, ոտքով հասել են օդանավակայանի տարածք, որտեղից ահազանգի կոչեր են հնչեցվել շուրջ ութ ամիս շարունակվող շրջափակման և արցախահայության դեմ ուղղված հանցագործությունների վրա կույր և համր ձևացող միազգային հանրության հանցավոր անտարբերության դեմ»,- ասել է Ապրեսյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում։

Արցախի շրջափակում Ասկերան սոցիալական ճգնաժամ Ադրբեջան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին