f

Անկախ

«Խոսրովի անտառ»-ի որոշ երթուղիներ փակ են զբոսաշրջային այցերի համար


Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ամեն տարի՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, իրականացվում է զբոսաշրջության համար թույլատրելի տարածքների և դրանցում օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում՝ սեզոնի և տարվա կտրվածքով: 2018 թվականից այցելուների անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ) փակ են զբոսաշրջային այցերի համար: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, մասնավորապես «Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային այցերի սահմանափակումները և/կամ արգելումը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից: Արգելոցի ստեղծման և կառավարման գլխավոր նպատակը Հայաստանում եզակի և բացառիկ լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանումն է:

«Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային երթուղիների շահագործման ժամանակ հաշվի է առնվում հայկական իժի ապրելավայրերի տեղաբաշխվածությունը, ինչպես նաև սեզոնային ակտիվությունը: Նման սահմանափակումներն ուղղված են առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառմանը: Կաքավաբերդը և դրան հարակից տարածքները հարմար ապրելավայրեր են բեզոարյան այծերի, ինչպես նաև հազվագյուտ ու վտանգված կովկասյան ընձառյուծի պահպանության համար: Այս տեսակների պահպանումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Հայաստանի, ինչպես նաև ողջ էկոտարածաշրջանի կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է համարվում: Խոշոր գիշատիչների պահպանությունը որոշ դեպքերում պահանջում է մեծ տարածքներ, առանց մարդու ներկայություն և միջամտության, որով էլ պայմանավորվում են դեպի այս տարածքներ մուտքի թույլտվության սահմանափակումները:

2023 թվականի համար անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ), փակ են այցելությունների համար։ Սահմանափակումների կիրառումն իրականացվում է առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովման, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառման նպատակներով: Օրինակ՝ հայկական իժի սեզոնային ակտիվությունը և բեզոարյան այծերի ծնի ժամանակահատվածը , ինչպես նաև պետական արգելոցում կովկասյան ընձառյուծի մշտական բնակության հաստատման վերաբերյալ մոնիթորինգի և գիտական ուսումնասիրությունների տվյալները։

«Ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք պահպանել սահմանված կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Խոսրովի անտառ Շրջակա միջավայրի նախարարություն Հայաստան

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին