Երևանի կրկեսը չեն վերաբացում, որովհետև Ազգային ժողովը վերածվել է քաղաքական կրկեսի, բոլոր ծաղրածուներն այնտեղ են, սակայն ծիծաղի փոխարեն լացներս է գալիս։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերը վերածում է հումոր փարթիների։ Ինչի՞ց եք այդպես ուրախացել, Ադրբեջանի բանտերում տանջվող հայ գերիներին վերադարձրե՞լ եք, ՀՀ տարածքում ավելի քան 2 տարի ամրացած ադրբեջանական զինուժին վտարե՞լ եք, սովահարության եզրին գտնվող Արցախն ապաշրջափակել ե՞ք, Հայաստանի 11 միլիարդ դոլար արտաքին պարտքը մարե՞լ եք։
Հայաստանը խորտակվող <<Տիտանիկն>>է, խորտակվող նավի վրա նվագախումբը նվագում է, իշխանական կայֆերը, գինու, գարեջրի և այլ փառատոնները շարունակվում են։ Հո իրենց զավակները չեն զոհվել պատերազմում, իրենց տղաներին չեն խոշտանգում Բաքվի բանտերում, իրենք պետական բյուջեի փողերով կայֆավատ են լինում,։