f

Անկախ

Ինքն իր ազգին ատող Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ատոմային ռումբը Հայաստանի քաղաքացիների դեմ


Ինքն իր ազգին ատող Նիկոլ Փաշինյանն օգտագործեց ատոմային ռումբը Հայաստանի քաղաքացիների դեմ:

Յուրաքանչյուր հասարակությունում, ըստ տեղի դրվածքի, կան ատելության դարակներ:

Հայաստանի հասարակության ատելության դարակների մեջ կան աղանդավորների հանդեպ ատելությունը, հարուստների դեմ ատելությունը, եզդիների հանդեպ ատելությունը, պարսիկների, հնդիկների դեմ ատելությունը, գեյերի դեմ ատելությունը, եկեղեցու դեմ ատելությունը, քյառթուների դեմ ատելությունը, ջագի ջուգիների դեմ ատելությունը, «սորոսականների» ու «սորոսականներ» ասողների դեմ ատելությունը, ռուսամետների ու արևմտամետների նկատմամբ ատելությունը, երևանցիների հանդեպ ատելությունը, գյումրեցիների ու արցախցիների դեմ ատելությունը, ինքն իր ազգի հանդեպ ատելությունը՝ ինքնատելությունը:

Այդ ատելության դարակները բաց ու փակ անելու ամենամեծ հնարավորությունը իշխանության ձեռքն է: Նա կարող է այդ բոլոր դարակները փակ պահել, եթե ցանկանում է հասարակության մեջ համերաշխություն, ներդաշնակություն լինի և կարող է՝ ըստ իր նպատակի, ուզած դարակը բացել, ինչպես օրինակ Հիտլերը հրեաների դեմ դարակն էր բացել կամ Թուրքիայիում 20-րդ դարի սկզբին բացել էին հայերի, հույների, ասորիների դեմ ատելության դարակները կամ հիմա:

Ատելությունը ատոմային ռումբի պես պայթելով տարիներով մնում է մթնոլորտում ու մեծ եռանդ է պահանջում այն մաքրելը:

Նիկոլ Հայատյացը արցախցիների դեմ ատելության դարակը բացում է գրեթե նույն լայնությամբ, ինչ բացված է Ադրբեջանում: Նպատակը նույնն է, որ Արցախը լինի գողինը՝ Ադրբեջանինը:

Այս օրերին փողոցում, խանութում, բակում, տաքսիում երևալու են արցախցիներին նույն ոգով ատող հայեր, ինչ նացիստական Գերմանիայում ատում էին հրեաներին կամ Ադրբեջանում ատում են հայերին:

Այս ատոմային ռումբին դիմագրավելու ձևերից է անել ճիշտ հակառակն, ինչ ուզում են ստանալ հայաֆոբները: Եթե նրանց ուզածը հայերի մեջ միմյանց հանդեպ ատելությամբ պատերազմ հրահրելն է, ապա մենք էլ պետք է ընդհակառակը սիրենք իրար, անգամ այն էլեմենտներին, որոնց համար բացվել է ատելության թույլատրելիության դարակը՝ արցախատյաց տարրերին:

Նույնիսկ մարդիկ, որոնք այս 5 տարիներին թշնամի են դարձել, պետք է գտնեն իրար սիրելու և չմեղադրելու ճանապարհը՝ ողջ էներգիան ուղղորդելով ատելության դարակը բացող համակարգի դեմ: Ասվածը տողերի հեղինակին էլ վերաբերում, քանի որ նրա մոտ էլ մեծ է գայթակղությունը էրեսով տալու:

Ատելության դարակներից բացի կա սիրո դարակը և դա մեր ընդհանրությունների դարակն է: Այս կամ այն երևույթը յուրաքանչյուր ատողի ետ ունենք ընդհանրություն, ավելին մենք էլ ենք որևէ ատելության դարակի մաս կազմում:

Արցախցիների հանդեպ ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերողներին պետք է հարցնել, թե ինչով կարող ենք իրենց օգնել, ոնց ա իրենց կյանքը, էրեխեքը լա՞վ են սովորում դպրոցում, հե՞շտ ա Եվրոպայում ապրելը: Ատոմային ռումբը չի գործի, եթե նրա գցած թեման վեճի չվերածվի:

Ինչպես ջուրն է մարում կրակը, այնպես էլ սերը կմարի ատելությունը:

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արցախի շրջափակում ատելություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին