f

Անկախ

«Տեսեք՝ ինչ հայրենիք ենք կորցրել, բա մեզ սազակա՞ն է»․ հերոս Գոռ Հակոբյան


Փառքով զինվորը

Լոռեցի Գոռը ծառայում էր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում։ ԱԱԾ ուղեկալ էր, բայց լավ ծառայության շնորհիվ նրան Բագրատաշենի պարետատուն տեղափոխեցին։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Արցախի Ներքին Հոռաթաղի N զորամասում։ Այդ ժամանակ նրա հայրը նոր էր մահացել, և Գոռը հնարավորություն ուներ մոտ զորամասում ծառայելու։ Բայց անձամբ է ցանկություն հայտնել հենց Արցախ մեկնելու։

«Փառքով ծառայել է, ես էլ փառքի մեջ էի, որ նման որդի ունեմ»,-«Անկախի» հետ զրույցում ասում է մայրը՝ տիկին Ալիսան։

Գոռ Հակոբյանն Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից էր, կռվել է Հորադիզում, հետագայում նաև պայմանագրային զինծառայության անցել այնտեղ։

«Բարի, կարգապահ ու քնքուշ էր Գոռը։ Կարդում եմ մեր բոլոր տղանների կենսագրությունները  և հասկանում, որ բոլորն են յուրահատուկ»,-շարունակում է տիկին Ալիսան։

Մոր խոսքով՝ մեկ ամիս հրամանատարական կազմը պայքարել է, որպեսզի Գոռը հրաժարվեր պատերազմ գնալուց։ Վերջին հերթափոխի ժամանակ ընկերը պատրաստվում էր պատերազմի դաշտ գնալ։ Հրամանատարին ասել է՝ գնում է ծնողներին հրաժեշտ տալ։ Հրամանատարն էլ բարկացել է՝ գնում ես՝ հանձնվե՞ս, թե՞ կռվես։ Գոռն էլ որոշել է ընկերոջ փոխարեն մարտադաշտ մեկնել, նրան ասելով, որ ծնողներին հրաժեշտ տալու կարիք չկա։

«Պապական տունը վերանորոգել էր, ծառեր էր մշակել։ Երազում էր հայտնի դարձնել գյուղը։ Հայտնի դարձրեց՝ այլ կերպ»,-ցավով ասում է մայրը։

Պատերազմի դաշտից մոր հետ ամեն օր կապի էր դուրս գալիս։ Բոլոր հեռախոսազանգերի ժամանակ միշտ ոգևորում էր նրան, կորցնելուց ու հաղթելուց չէր խոսում, միայն ասում էր՝ թուրքն ո՞ւմ շունն է։

«Հոկտեմբերի 8-ի առավոտյան՝ժամը 07:30-ին, զանգեց ու խնդրեց ինձ, որ մյուս որդուս մոտ գնամ՝ մենակ չմնամ։ Ես էլ ասացի, որ իրեն սպասելու եմ իր տանը։ Ինձ հրաժեշտ տվեց՝ չհասկացա։ Հետագայում իմացել եմ, որ ընկերներին ասել է, որ իրենց տանում են վերջնական կործանման, հետ չի վերադառնալու»,-ասում է մայրը։

Նոյեմբերի 8-ին՝ ժամը11:00-ին, Կովսականում անմահացել է մերօրյա հերոսը։ Գոռը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Մայրը տարակուսում է՝ նրանց ողջ խմբից հարվածային սարքը թիրախավորել էր միայն երկուսին։ Գոռն իր մարմնով ծածկել է զինակից ընկերոջը, բայց վերջինիս փրկել չի հաջողվել։

Երազող Գոռը

Մայրը պատմում է, որ Գոռը յուրահատուկ էր ծնված օրվանից։ Երբեք նրան  նկատողություն չի արել։ Շատ կարգապահ երեխա էր։ Փոքրուց հանուն ուրիշի է ապրել։ Մանկության ընկերոջ համար վեց տարեկան հասակում դպրոց է գնացել, երբ կարող էր մեկ տարի էլ սպասել։ Դպրոցում էլ լավ էր սովորում։Դեռ երեք տարեկանից զգացվել է նրա նկարելու տաղանդը։ Նկարում էր կավճով, ավազի հատիկներով, ածխի կտորներով, տերևներով։

«Միշտ արև էր նկարում։ Ասում էր՝ արևը մեզ տաքացնում է։ Տան նախագիծն էր գծագրել՝ մեծահարուստի տան պես։ Բայց պապական տանն առանձնահատուկ տեղ էր տալիս»,-շարունակում է մայրը։

Դեռ ծառայության մեջ Գոռը զանգել էր մորն ու խնդրել, որ գետնին թափված ընկույզը փորձի։ Վեց ընկույզ էր ընկել ծառից։ Մայրն էլ ասել է, որ հենց նա պետք է գա և իր ձեռքով ջարդի դրանք։ Հիմա Գոռի ծառերը մայրը միայնակ է խնամում։

«Միշտ ասում էի՝ ծառերը տնկել ես, տունը վերանորոգել, ամեն ինչով ապահովված ես, արդեն ժամանակն է ամուսնանալու։ Ինքն էլ կատակով ասում էր ՝ այսօր անցավ, վաղը։ Ասում էր՝ մամ, այնպիսի աղջիկ չկա, որ քեզ թագուհու նման պահի։ Իմ մասին էր միշտ մտածում»,-ժպիտով ու միաժամանակ ցավով հիշում է մայրը։

Ընկերների հիշողություններում տպավորվել էր հոկտեմբերի 30-ին՝ Մեղրիում,Գոռի խոսքերը դիրքեր բարձրանալիս։ Նա կանգնել է ժայռերի վրա, նայել Արաքսին ու ասել․ «Տեսեք՝ ինչ հայրենիք ենք կորցրել, բա մեզ սազակա՞ն է, մենք պետք է պաշտպանենք ու հետ բերենք մեր հայրենիքը»։

Գոռի եղբոր՝ Գևորգի փոքրիկին կոչել են հերոս հորեղբոր անունով։ Զոհվելուց հետո Գոռի աշխատանքների անհատական ցուցահանդեսն է կազմակերպվել Հայաստանի նկարիչների միությունում և Վանաձորի կերպարվեստի թանգարանում։ Նախատեսվում է նաև Սպիտակում այն կազմակերպել։ Մայրն այժմ մտածում է որդու աշխատանքների համար թանգարան բացել, բայց հովանավորներ գտնելու հարցում դժվարանում է։ Գոռի երազանքն էր՝ արվեստանոց ունենալ, որ հետագայում թանգարան կծառայեր։

«Գոռը շատերին է նվիրել իր աշխատանքները․դրանք արտասահմանում են տեղ գտել՝ Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ամերիկայում, Ռուսաստանի Դաշնությունում»,-ասում է մայրը։

Գոռ Հակոբյանը Վանաձորի մանկավարժական ինստիտուտում էր սովորում՝ նկարչության և գծագրության բաժնում։ Ուսանողական տարիներին էլ էր նկարում։ Մոր խնամքի ծախսերը հոգալու համար հաճախ էր վաճառում իր նկարները։

«Ես հիվանդացա, ամուսինս մահացավ, իմ խնամքով զբաղվեցին որդիներս։ Գևորգը ծառայում էր Նուբարաշենի դիպուկահարների դպրոցում շտաբի պետն էր այդ ժամանակ։ Նա կոչումով մայոր է, Ասկերանում էլ է ծառայել»,-ասում է մայրը։

Տիկին Ալիսան խոստովանում է՝ Արցախը շատ է սիրում։ Արցախից հող է բերել տվել մեր հերոսածին մոր՝ տիկին Նաիրայի միջոցով։Իր համար սրբավայր դարձած Արցախում մեծ կարոտ է թողել՝ որդու կարոտը։

«Ասում էր՝ մամ, ուր գնամ՝ քեզ տանելու եմ հետս, սրտումս պահեմ։Գնաց՝ չտարավ ինձ»,-արտասվելով շարունակում է մայրը։

Հերոս Գոռն անվերադարձ գնաց՝ մնաց Արցախի սրտում՝ սրտում պահելով մորն ու մայր հայրենիքը։

Հասմիկ Հակոբյան

 

Գոռ Հակոբյան 44-օրյա պատերազմ Հասմիկ Հակոբյան Արցախի Հանրապետություն Հայաստան խմբագրի ընտրանի

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին