Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 27-ին, ժամը 00.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տեղափոխել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի 42-ամյա Ռախմոնովա Ա.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2022 հոկտեմբեի 3-ից Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ուրիշի գույքը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: