f

Անկախ

Եթե ճնշումը շատ մեծանա, երկու տարբերակ կունենանք․ Դավիթ Բաբայան


Արցախի անկախության ճանաչման հարցով ՄԱԿ-ի անդամ երկրներին դիմելու՝ Արցախի ԱԺ-ի քայլը արվել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու հույսով, բայց, իմ անձնական կարծիքով, հիմա դա չէր առաջնայինը, եթե ես լինեի որոշում կայացնողը, դա չէի անի։ Մի քանի անգամ նույն հարցով դիմել ենք ՄԱԿ-ին՝ այդ թվում 2020թ․ պատերազմի ընթացքում, բայց որևէ արձագանք չենք ստացել։ Հասկանո՞ւմ եք, երբ դիմում ես ու անտեսում են դիմումդ՝ այն էլ բազմիցս, ուղղակի վնասում ես պետականությանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Չեմ քննադատում ԱԺ- ի քայլը, գուցե իրենք են ճիշտը, չեմ կարող վստահաբար ասել, բայց կարծում եմ, որ հիմա շատ ավելի կարևոր է Արցախի փրկությունը։ Իսկ դա հնարավոր կլինի, եթե, նախ և առաջ, ազգովի աշխատենք այդ ուղղությամբ, բայց աշխատենք, ոչ թե կենացներ ասենք։ Սկզբունքային մոտեցումը մեր չի փոխվել ու չի փոխվելու՝ Արցախն Ադրբեջանի գերիշխանությունը երբեք չի ընդունելու։ Եթե բանը հասնի նրան, որ ճնշումը շատ մեծանա, ապա երկու տարբերակ է հնարավոր՝ կա՛մ պիտի պատերազմենք ազգովի, կա՛մ թողնենք ու բիբլիական ձևով դուրս գանք մեր հայրենիքից։ Իսկ երկրորդ տարբերակի դեպքում աշխարհաքաղաքական լանդշաֆտը լիովին փոխվելու է։ Դա թող բոլորն իմանան ու հետևություններ անեն»,- ասաց Բաբայանը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին ու հարցին, թե ինչպես է հաջողվում ագրեսոր Ադրբեջանին, թքած ունենալով աշխարհի, հիմնարար իրավունքների ու միջազգային պարտավորությունների վրա, առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը, Բաբայանը նշեց։

«Ադրբեջանին դա հաջողվում է ճիշտ քաղաքականությամբ։ Որքան էլ ցավալի լինի մեզ համար, բայց իրենց ազգային շահերն ադրբեջանցիներն ատամներով պաշտպանում են։ Ալիևն ինքն էր ասում, որ աշխարհը ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը, բայց տեղի չտվեց, դիմադրեց ու հաղթեց։ Իսկ ի՞նչ ենք անում մենք․․․ Միայն տալիս ենք, կամավոր զիջում ենք մեր հայրենիքը։ Պետք է, ի վերջո, հասկանալ, թե ում հետ գործ ունենք ու սառնասրտորեն գործել»,-նշեց Դավիթ Բաբայանը։

ՄԱԿ անդամ երկրների կողմից գործնական քայլեր ձեռնարկելու՝ այդ թվում օդային միջանցք բացելու և Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու հույս Բաբայանը չունի։ Դա չեն անի, ըստ նրա, քանի որ շահ չունեն դրանից։

Ադրբեջանը բոլորին կաշառում է՝ մեկին փողով, մեկին խավիարով, մյուսին նավթով․․․ Նրանք ամեն ինչ անում են իրենց պետության համար։ Մենք էլ մեր հայրենիքի համար պիտի անենք։ Ազգովի պիտի անենք, թույլ չտանք հակապետական քայլեր անել իշխանություններին, մեծ ճնշում գործադրել ոչ թե տրանսպորտը 2 դրամով թանկացնելու ժամանակ, այլ ապազգային որոշումների վտանգի առկայության դեպքում։ Մե՛նք պիտի անենք դա, ուրիշներից նեղանալ պետք չէ․ մեր ազգային շահերը եթե ինքներս չենք պաշտպանում, ումի՞ց իրավունք ունենք նեղանալու»,-շեշտեց Բաբայանը՝ հավելելով, որ Հայրենիքի վտանգված մասը՝ Արցախը փրկելու հնարավորություն ունենք դեռ։

Դավիթ Բաբայան Արցախի շրջափակում Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին