f

Անկախ

Հայաստանի ՔԿՀ–ներում 250 կալանավոր վարակված է հեպատիտ C-ով


«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` մինչև տարեվերջ բոլոր հաշվառված կալանավորները կստանան համապատասխան բուժում։

 Հայաստանի ՔԿՀ–ներում 250 կալանավոր վարակված է հեպատիտ C-ով, որոնցից 220–ը ստացել են անհրաժեշտ դեղորայք, իսկ 30–ը բուժման պրոցեսի մեջ են։ Այս մասին հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը։

Նա նշեց, որ ՔԿՀ-ներում «Հեպատիտ C» ախտորոշմամբ անձանց բուժման ծրագրի շրջանակում մինչև օրս իրականցվել է 350 ՊՇՌ հետազոտություն։ Բացի վերոնշյալից, 80 կալանավոր ստացել են դրական պատասխան և սպասում են հետագա հետազոտություններին, որպեսզի ախտորոշման հաստատման դեպքում ստանան համապատասխան դեղորայքը։

«Քրեակատարողական համակարգում մեծ իրադարձություն էր հեպատիտ C–ի բուժման սկիզբը, քանի որ տարիներ շարունակ մենք կարողացել ենք իրականացել հետազոտությունները, ախտորոշել, սակայն բուժման հնարավորություն ունեցել են միայն այն անձինք, որոնք կարողացել են սեփական միջոցներով ձեռք բերել դեղորայքը»,–ընդգծեց Մանուկյանը։

 

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նաև ներկայացրեց, թե ինչ ճանապարհով են ՔԿՀ–ներում հայտնաբերում հեպատիտներով հիվանդներին.

«Մուտքի ժամանակ բոլոր ազատազրկված անձինք ենթարկվում են արագ թեստավորման ոչ միայն հեպատիտի, այլ նաև սիֆիլիսի և ՄԻԱՎ–ի համար, թեստավորումները իրականացվում են ոչ միայն մուտքի ժամանակ, այլ նաև տարեկան երկու անգամ և ըստ անհրաժեշտության։ Դեպքի հայտնաբերման դեպքում հիվանդը հաշվառվում է և ուղևորվում է հետագա հետազոտությունների»,–նշեց նա։

Միևնույն ժամանակ Մանուկյանը տեղեկացրեց, որ վարակակիր կալանավորների բուժումն իրականցվում է Հայաստանի բոլոր ՔԿՀ–ներում։

ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` իրենց նպատակն է, որ մինչև տարեվերջ բոլոր հաշվառվածները ստանան համապատասխան բուժում։

Նշենք, որ վիրուսային հեպատիտ D–ն, C–ն, ինչպես նաև ՄԻԱՎ–ը, որոնց համաճարակաբանական փոխանցման ուղիները նույնն են, փոխանցվում են արյունային ճանապարհով (ոչ ախտազերծված գործիքներով միջամտություն կատարելը` բուժական միջամտություն և գեղեցկության սրահներում մատնահարդարում, կոսմետոլոգիա, տատու, ոչ ախտազերծված ներարկիչ օգտագործելը, չպաշտպանված սեռական հարաբերություն, վարակված մորից պտղին վարակի անցում)։

ՔԿՀ Հեպատիտ բանտարկյալներ և կալանավորներ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին