Վրաստանում՝ Ախալցխայի և Բորժոմիի մերձակայքում 3,4 և 3,5 մագնիտուդով 2 երկրաշարժ է գրանցվել՝ 1 վայրկյան տարբերությամբ, հայտնում է jnews.ge-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 9:55-ին: Առաջին ցնցումը գրանցվել է Բորժոմիից 17 կիլոմետր և Ացկուրի գյուղից 5 կիլոմետր հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ, իսկ երկրորդը՝ 3,4 մագնիտուդով՝ Ախալցխայից 13 կիլոմետր և Պերսի գյուղից 5 կմ հեռավորության վրա։