f

Անկախ

Գողություն և խարդախություններ կատարած 37-ամյա կին է հայտնաբերվել ու ձերբակալվել


Հուլիսի 27-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի, ՔՈԳՎ և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանում հաշվառված և Բալահովիտ գյուղում բնակվող մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

 

«Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա խաչ, ոսկյա թևնոց՝ պատճառելով 340 000 դրամի գույքային վնաս:

37-ամյա կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է, որ ոսկյա զարդերն ինքն է գողացել։

Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են 37-ամյա կնոջ կողմից կատարված այլ գողություններ ևս: Պարզվել է, որ հուլիսի 25-ին նա Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի մի խանութից ևս հափշտակություն է արել: Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ անծանոթ կինը, վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է օծանելիքներ և կանացի հիգենայի պարագաներ, սակայն գումարը չվճարելով՝ հեռացել է:

Ձերբակալված 37-ամյա կինը խոստովանել է նաև այս արարքը:

Մարտի 10-ին ոստիկանության Հրազդանի բաժնում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակության մասին հաղորդում էր ստացվել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողները պարզել են, որ հիշյալ խարդախությունը ևս կատարել է ձերբակալված 37-ամյա կինը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։
Քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

`

գողություն խարդախություն ձերբակալություն ՀՀ Ոստիկանություն Հայաստան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին