f

Անկախ

Վրաստանն ու Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ. Դարչիաշվիլի


«Վրաստանը և Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ, ինչը նոր, շատ կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններում», –  արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի խոսքերն է մեջբերում Գրուզիա օնլայնը։ Նրա խոսքով` երկու երկրների միջև կամրապնդվեն առևտրատնտեսական և հումանիտար հարաբերությունները։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ պարոն Սի Ցզինպինի հրավերով Վրաստանի վարչապետը պատմական այցով գտնվում է Չինաստանում։ Վրաստանի վարչապետը մի կողմից կմասնակցի Համաշխարհային ամառային ուսանողական խաղերի բացման արարողությանը, մյուս կողմից՝ Վրաստանի վարչապետը շատ կարևոր հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ։ Այսօրվա հանդիպման հիմնական ուղերձն այն է, որ երկու երկրների՝ Վրաստանի և Չինաստանի ղեկավարները քննարկել են, որ երկու երկրների հարաբերությունները նոր փուլ են մտնելու։ Դա կլինի ռազմավարական համագործակցություն։

Վրաստանն ու Չինաստանը դառնում են ռազմավարական գործընկերներ, ինչը նոր, կարևոր լիցք կհաղորդի մեր երկկողմ հարաբերություններին։ Քաղաքական հարաբերությունների խորացման գործընթացն ավելի դինամիկ է լինելու. ամրապնդվելու են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար հարաբերությունները, և դա նոր, շատ ուժեղ խթան կհանդիսանա երկու երկրների միջև ապագա համագործակցության համար։ Սա իսկապես պատմական այց է, որը չի եղել երկար տարիներ:

Վրաստանի վարչապետի պատմական այցի շրջանակներում նման որոշումը, անշուշտ, կնպաստի մեր երկու երկրների հետագա մերձեցմանը, հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների սերտացմանը։ Ռազմավարական համագործակցությունը նոր էջ է մեր հարաբերություններում, որը, անշուշտ, կբերի կոնկրետ շոշափելի արդյունքների»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին։
 

Վրաստան Չինաստան Աշխարհում Սի Ցզինպին Իրակլի Ղարիբաշվիլի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին