Ամեն ինչ շատ պարզ է, եթե մենք կամք ու կազմակերպվածություն չունենք Երեւանում նստած Ալիեւի կոլեգային հեռացնել, ապա դրսից ինչ օգնություն ենք ակնկալում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Արտաքին հնարավոր պարտնյորները, ովքեր կարող են մեզ հետ ընդհանուր շահեր ունենալ, պետք է Երեւանում գործընկեր ունենան, եթե դա չկա, ինչու պետք է մեզ աջակցեն։ Մինչեւ մենք մեր տնային աշխատանքը չկատարենք, մնացած ամեն ինչ անիմաստ է։
Պաշտոնական Երեւանն այս ամենում ավելի շատ մեղք ունի, քան Ալիեւը, ումից ինչ ենք բողոքում»,- գրել է նա։