f

Անկախ

«Արցախը միշտ ձգում է ինձ»․ հերոս Հայկ Քոչարյան


Երևանցի Հայկն Ասկերանի N զորամասում էր ծառայում։ Երկու ամսվա քսան օրվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Հոկտեմբերի 3-ին՝ Ակնայում, Հայկն ու իր ծառայակից ընկերները խոցել են թշնամու երեք անօդաչու թռչող սարք։ Պաշտպանության նախարարության պաշտոնական էջում Հայկի ու նրա ծառայակից ընկերոջ լուսանկարն էին հրապարակել ֆոտոլրագրող Սիփան Գյուլումյանն այդ ժամանակ նրանց դիրքում էր և հենց ինքն էր լուսանկարել։

Ոգով արի Հայկը

«Անկախը» կապ հաստատեց Հայկի հետ և ծանոթացավ նրա պատմությանը։ Հայկը պատմում է, որ հենց պատերազմի առաջին օրն էլ դիրքեր են բարձրացել։ Երկու շաբաթ Ակնայի սահմանագիծն են պաշտպանել, հետո տեղափոխվել են Հադրութի շրջան՝ Թութակներ տեղանք։

Հայկն ասում է, որ մինչ Հադրութ գնալն իրենք չեն իմացել, թե որ ուղղությամբ են շարժվում։ Այդտեղ իրենց հանդիպած հադրութցիներն են բացատրել, թե որտեղ են։ Տղաները չեն իմացել, որ Հադրութն արդեն թշնամու վերահսկողության տակ է։ Նրանք պետք է անտառներով շարժվեին, սակայն թշնամին անընդմեջ հարվածներ  էր հասցնում՝ կիրառելով անօդաչու թռչող սարք և սմերչ։ Հայկի խոսքով՝ ուղիղ տասը րոպե կրակոցները չեն դադարել․ անթիվ զոհեր են ունեցել։ Հենց այդ ժամանակ Հայկը կանտուզիա է ստացել և տեղափոխվել Կարմիր Շուկայի հոսպիտալ։

«Չգիտեինք՝ որտեղ ենք, ինչ պետք է անենք։ Տեսանք՝ այրվող զինվորական մեքենաներ։ Մենք գնում էինք, մութ էր։ Եթե անտառներով իջնեինք, գուցե ողջ չմնայինք։ Ես այդ տեղանքին ծանոթ չէի։ Այնքան էր առաջ եկել թշնամին»,-ասում է նա։

Հոսպիտալում Հայկը երկար չի մնացել, քանի որ ծանր վիրավորներ կային, նրանց առաջնահերթ պետք է օգնեին։ Երեք օր չի կարողացել խոսել և լսել։ Բժիշկն ասել է, որ երեք օր է դա տևելու, բայց նա չի հավատացել։ Մի փոքր կազդուրվելուց հետո որոշել է օգնել հոսպիտալի կամավոր խոհարարին, քանի որ ինքն էլ մասնագիտությամբ խոհարար էր։ Հետո նորից դիրքեր է բարձրացել և այնտեղ շարունակել հետագա բուժումը։ Գիշերը տագնապ են տվել, որ Կարմիր Շուկան թշնամուց պաշտպանել է պետք։

Հայկի խոսքով՝ մեկ տարի գլխի և պարանոցի շրջանում ցավեր է ունեցել։ Երբ զինծառայության առաջին արձակուրդի ժամանակ Երևան էր եկել, չի գնացել հոսպիտալ բուժվելու, հետ վերադարձել է Արցախ։

«Հենց հետ վերադարձա զորամաս, հրամանատարն ինձ հոսպիտալ ուղարկեց՝ բուժվելու։ Հիմա էլ ունեմ գլխացավեր, բայց դրանք կապված են հոգեվիճակիս հետ», -ասում է նա։

Հայկի խոսքով՝ հրամանատարի ու ծառայակից ընկերների հետ ճանապարհ է անցել, արդեն մեկ ընտանիք էին դարձել։ Գումարտակի հրամանատարի վարորդն էր, միասին պտտվում էին դիրքերում, իր աչքով է տեսել, թե ինչպես է հրամանատարն իր անձնական միջոցներով փայտ գնել, կտրել ու բերել տղաների համար։

«Պատերազմից հետո ուսումնական պարապմունքներ շատ ենք անցկացրել, որ նորից պատերազմ  լինելու դեպքում կարողանանք ավելի լավ պաշտպանել մեր երկիրը»,-ասում է նա։

Հայկը պատմում է, որ պատերազմից հետո էլ են ծանր օրեր ապրել։ Մի  անգամ թշնամին անօդաչու թռչող սարք է կիրառել դիրքի ուղղությամբ․ վրանում հինգ զինվորն ու մեկ սպան հրաշքով են փրկվել։ Ոտքով դիրքեր են բարձրացել, մեքենայով հնարավոր չէր հասնել և օգնել վիրավոր ընկերներին։ Դրանից մեկ օր առաջ թշնամուն մարդկային կորուստ են պատճառել․ հավանաբար վրեժխնդիր էին ուզում լինել։

 Արցախից հեռու Արցախը՝ սրտում

Հայկը պատմում է, որ պատերազմից հետո էլ ամեն վայրկյան սպասում էին թշնամու սադրանքին։ Միշտ զգոն էին։ Թշնամին վերևում էր՝ մարտական դիրքում քսան հոգով, իրենք՝ ներքևում՝ յոթ հոգով։ Այդպես էլ պահել են իրենց վստահված դիրքը գրեթե յոթ ամիս։

«Օրվա մեջ երեք ժամ էինք քնում, մնացած քսանմեկ ժամն արթուն հսկում էինք դիրքը։ Ուրախ էինք, որ ծառայակից ընկերներով նույն դիրքում էինք, մեկ ընտանիք էինք։ Պատերազմից հետո էլ զորամասի քահանային խնդրեցինք մեզ կնքել Գանձասարում։ Երջանկություն էր  Գանձասարում լինել»,-ասում է նա։

Հիմա, երբ հավաքվում են ընկերեներով, իրենց ծառայության օրերն են հիշում։ Ժպտալով ասում է՝ միայն թե տեսնեք՝ ինչպես ենք Արցախի բարբառով իրար հետ զրուցում։ Տղաներով որոշել էին Արցախ գնալ, բայց շրջափակման պատճառով հետաձգվել է։

«Մենք Արցախում երկու տարի ապրել ենք, գիտենք՝ ինչքան կարող է դիմակայել ժողովուրդը։ Կառավարությունը թող դրանով զբաղվի, ոչ թե նորակառույց շենքերով կամ նոր ավտոբուսներ ձեռք բերելով։ Կորցնում ենք ամեն ինչ ու հետո մեղադրում ուրիշին»,-ասում է նա։

Հայկի խոսքով՝ բանակը կյանքի մեծ դպրոց է, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է անցնի, որ հետո գլուխը բարձր քայլի։ Բայց ցավով է նշում, որ պատերազմի մասնակից տղաներին անուշադրության են մատնել։

«Մեր բանակն ուրիշ է։ Եթե պետք է ինչ-որ բան անես վախով, առանց համարձակության, ուրեմն չպետք է անել։ Պատերազմի ժամանակ փախչողներ էլ կային, մինչև վերջ գնացողներ էլ։ Բայց ոգով արի ու համարձակ առավել նորակոչիկներն էին։ Մենք ժամանակակից զենք չունեինք, ինչպես Ադրբեջանը, դրա պատասխանը մենք մեր կյանքով ենք տվել։ Թշնամու հատուկջոկատային խմբերը լավ զինված էին, ունեին ժամանակակից հեռադիտակներ, պաշտպանող սաղավարտ և զրահաբաճկոն, ինչը շատ անգամ բացակայում էր մեզ մոտ»,-ասում է նա։

Հայկը վրդովմունքով է խոսում, երբ Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս։ Ասում է՝ հաջորդը Հայաստանի մարզերին է հասնելու։ Իր պլանների մասին չի սիրում  բարձրաձայնել։ Բանակ զորակոչվելուց երեք ամիս առաջ սիրահարվել էր։ Աղջիկը խոստացել էր նրան սպասել։ Պատերազմի օրերին ամեն օր իրար հետ կապի մեջ էին։ Դրանից հետո Հայկն արձակուրդ գալ չի կարողացել։ Այնպես է ստացվել, որ ընկերուհին և Հայկի ընտանիքը միասին Արցախ են եկել իրեն տեսակցելու հենց իր ծննդյան տարեդարձին։

«Առաջին ծննդյանս տարեդարձն էր, որ մոռացել էի դրա մասին։ Մորս մազերը սպիտակել էին, հայրս՝ նիհարել»,-ասում է նա։

Պատերազմը հաղթած սերը պարտվեց պատերազմից հետո․ զորացրվելուց առաջ զույգը բաժանվել է։ Հայկը ժպիտով խոստովանում է՝ առաջին խնդիրն է, որի լուծումը չի կարողանում գտնել։ Հիմա նա յուրաքանչյուր մարդուց ամեն ինչ սպասում է, չէ որ պատերազմի օրերին իրենց կյանքն էլ կտային՝ մեկ վայրկյան միասին լինելու համար։

Հայկն անկեղծանում է՝ ամեն օր երազանքով է ապրում։ Գիշերը երազում է, առավոտյան երազը հօդս է ցնդում։ Արցախի մասին էլ անսահման կարոտով ու սիրով է հիշում։

«Արցախը միշտ ձգում է ինձ։ Կարոտել եմ։ Ճանապարհը բացվի, եթե ոչ առաջինը, ապա երկրորդը ես եմ գնալու Արցախ»,-ավարտում է նա։

Հասմիկ Հակոբյան

 

Հայկ Քոչարյան Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն խմբագրի ընտրանի Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին