«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ժոաո Վիլյամ Ալվես դե Ժեզուսի հետ։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը մի շարք բրազիլական ակումբներից զատ հանդես է եկել նաև Ուկրաինայում և Բելառուսում։
Նա հանդես է եկել «Ինգուլեց», «Դինամո» (Մինսկ) և «Ռուխ» թիմերում։