f

Անկախ

Սերգեյ Գորոդեցկի. ՂԱՐԱԲԱՂ


Երբ նիկոլական Հայաստանում քննարկում են` Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ, տարածված կարծիքն է` «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք», այդպես էլ ոչ պատմություն, ոչ աշխարհագրություն իմանալով, քարտեզից գաղափար չկազմելով, մեկ տոկոս պատկերացում չունենալով Հայաստանի այդ պատմական հատվածի դերի և արժեքի մասին, դեռևս մեկ դար առաջ Արցախի մասին օտարը, ռուս գրող, թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին կարողացել է հրաշալի ճանաչել Արցախը, գնահատել նրա իրական արժեքը` գրելով իր նշանավոր «Ղարաբաղ» հոդվածը։ Ահա այն` աննշան կրճատումներով։

---------------------------------------

Սերգեյ Գորոդեցկի. ՂԱՐԱԲԱՂ

Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր նվիրական հենարանը: Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ զարգանում է, այն դառնում է մշակութային և քաղաքական կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, այն դառնում է ազգային կյանքի հենակետ, հույսերի կղզի, վերածննդի երաշխիք:

Հայ ժողովրդի համար հատկապես այս վերջին դերը խաղաց Ղարաբաղի լեռնային շրջանը:

Բնությունն ինքը մեծ նշանակություն է տվել նրան:

Այնտեղ՝ Ղարաբաղի անմատչելի բարձունքներում, որոնք Կարսի և Սևանի բարձրավանդակի շարունակությունն են, ավելի քան երկու հազար տարի հայ ժողովուրդը դիմակայել է քոչվոր ցեղերի հարձակումներին՝ պահպանելով իր մշակույթը, պաշտպանելով իր ազգային ինքնությունը:

Էթնիկ առումով, տնտեսապես և լեզվով լինելով միասնական, Ղարաբաղը դարձավ Հայաստանի միջնաբերդը՝ նրա արևելյան թևը: Այդպիսին էր նա նախկինում, այսպիսին է նա այժմ, այդպիսին կլինի միշտ, քանի որ Հայաստանի սիրտը ՝ Արարատյան հովիտն անհնար է պաշտպանել՝ առանց տիրելու Ղարաբաղին: Պատմության ընթացքում ներխուժման ալիքները բազմիցս բախվել են Ղարաբաղի ամրոցին՝ այնտեղ թափանցելով միայն գետահովիտների երկայնքով, բայց այստեղ անգամ դրանք երկար չեն մնացել: Սյունյաց իշխանության մելիքությունները, ինչպես հին ժամանակներում կոչվում էր Ղարաբաղը, սեփական ուժերով բազմիցս քշել են թշնամուն: Պատմությունը կրկնվում է, և վերջին անգամ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ:

Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում վառ արտահայտված տեսակ են ստեղծել: Աշխարհով մեկ սփռված ղարաբաղցիներին ամենուրեք կարելի է հեշտությամբ ճանաչել: Լայն մտահորիզոն, անձնուրաց քաջություն, ռիսկի դիմելու հակում, ինքնավստահություն, յուրօրինակ հաստատակամություն, անկոտրում համառություն, ավանդապահություն` ընտանեկան կյանքում. Սրանք ղարաբաղցու գեղեցիկ հատկանիշներն են, որ կարծես թե խտացնում են հնուց եկող հայկական քաջությունը, որ պատմության դաժանություններից աղճատվել է, բայց անաղարտ պահպանվել Ղարաբաղում։ Բարձրահասակ, կոշտ ժողովուրդը, որ իր կյանքը փրկելու համար ամրացել էր լեռներում, լեռնային օդից ուժ էր ստացել և պաշտպանվել հովիտների բնակիչներին պատուհասող վարակներից։

Չկա մի ոլորտ, որտեղ նրանք ցուցադրած չլինեն իրենց ձեռներեցությունն ու տաղանդը: Քաղաքականությունը, գրականությունը, հասարակական գործունեությունը, առևտուրը՝ այս ամենը նրանց համար ծառայում էին որպես իրենց գործունեության ասպարեզ...

Տալով բազում նշանավոր տղամարդկանց, Ղարաբաղը ստեղծել, ավելի ճիշտ՝ իր մաքուր տեսքով պահպանել է հին հայուհու տեսակը, որի հոգեբանության և առօրյա կյանքում շատ բան է մնացել հին դարերից: Իր մշակույթով ու ապրելակերպով շղթայված Ղարաբաղը նույնիսկ այսօր չի կորցրել իր երբեմնի փառքը: Ինչպես Լենկթեմուրի ժամանակներում, միավորելով իրենց ուժերը, մելիքները պաշտպանել են Ղարաբաղի անկախությունը: Շուշիի դրվագը չի փոխել Նուրի փաշայի պարտության ընդհանուր պատկերը և, պաշտպանության գիծն ըստ էության անձեռնմխելի է մնացել՝ ինչպես նախորդ արշավանքների ժամանակ էր:

Սա է Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար: Անկասկած, եթե նա կորցներ այն, ազգերի ինքնորոշման գաղափարը լուրջ ոտնահարման կենթարկվեր: Եվ հակառակը՝ տիրելով Ղարաբաղին, Հայաստանը կստանա էներգետիկ մշակութային ուժի հարուստ ներհոսք, որը, թափվելով Հայաստանի ավերված տարածքներ, կպարարտացնի դրանք մշակույթով և դրանով իսկ ավարտին կհասցնի Ղարաբաղի բազմադարյան փառահեղ պատմությունը:

Յուրաքանչյուր ազգ այժմ իրեն է փնտրում: Վերածնված բոլոր ազգերի ապագան կախված է նրանից, թե նրանք իրենց մեջ բավարար քանակությամբ, այսպես ասած, ազգային մշակույթի խմորիչ կստանա՞ն արդյոք: Նման պայմաններում բացառիկ նշանակություն են ստանում բոլոր այն կենտրոնները, որտեղ այս կամ այն պատճառով կենտրոնացած է եղել մշակութային կյանքը: Նույնը Ղարաբաղի նշանակությունն է Հայաստանի համար։

Ճիշտ է, պատմությունը Հայաստանը քաշել է դեպի հարավ, դեպի տաք ծով և, թերևս, այնտեղից այնպիսի ուժեր կհայտնվեն, որոնք Ղարաբաղը կդարձնեն նոր Հայաստանի հյուսիսային ծայրամաս:

Բայց նույնիսկ այս դեպքում Ղարաբաղը չի կորցնում իր նշանակությունը՝ որպես անձեռնմխելի և դարերով փորձարկված մշակույթի ֆոնդ:

Սերգեյ Գորոդեցկի. «Кавказское слово», 23. III. 1919

Թարգմանությունը՝ Վարդգես Օվյանի

Վարդգես Օվյան ՖԲ Գրառում Արցախի Հանրապետություն Հայաստան Սերգեյ Գորոդեցկի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին