f

Անկախ

Իրենք իրենց կեղծ թեզերն են հաջողությամբ առաջ մղում, իսկ մենք մեր ճշմարտությունը չենք կարողանում պաշտպանել․ պատմաբան


 Նրա մասնագիտական ուղին կանխորոշեց Արցախյան շարժումը։ Համաժողովրդական շարժման ոգով տոգորված՝ նա դարձավ ոչ թե բժիշկ, ինչպես պատրաստվում էր, այլ պատմաբան։

«1988–ի համաժողովրդական շարժումն այնպիսի ընդգրկում և համազգային ոգի ուներ, որ վերջնականապես հստակեցրեց, թե ինչ ուղղությամբ պետք է մասնագիտանայի։ Երբեք չեմ զղջացել իմ որոշման համար»,– «Անկախի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը։ 

Հետահայաց վերլուծելով՝ Հովհաննիսյանն ասում է, որ թե ուսանողական տարիներին հետազոտական աշխատանք կատարելիս, թե ատենախոսության թեման ընտրելիս ցանկանում էր հասկանալ, թե ինչու ենք հայերս շարունակ հայրենի տարածքներ կորցրել, ինչպես է մեր հայրենիքի մի հատվածը՝ Արցախը, հայտնվել Ադրբեջանի կազմում, որն է արդի ժամանակներում Հայոց պահանջատիրության հրամայականը։ Նրա ատենախոսության թեման է եղել «Հայկական հարցը և մեծ տերությունները 1914-1917 թթ.»։ Վերջին տասնամյակում զբաղվում է Հայկական հարցի վերաբերյալ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմագրության հիմնահարցերով։ 2020 թվականին լույս է տեսել նրա «Հայկական հարցի 1915-1923 թթ. պատմության հիմնահարցերի լուսաբանումը հայաստանյան պատմագիտության մեջ (1991-2015 թթ.)» մենագրությունը։ Երկու մենագրության, հինգ գիտամեթոդական աշխատանքների և հինգ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։ 

«Արցախյան շարժումը մեր սերնդի վրա մեծ ազդեցություն ունեցավ, մենք միանգամից մեծացանք և հասկացանք, որ չնայած դժվարություններին ու խնդիրներին, պետք է ամուր կապված մնանք մեր մասնագիտությանը և սկզբունքներին»,– ասում է նա՝ հավելելով, որ պատերազմյան ու հետպատերազմյան տարիներին, սոցիալ-տնտեսական ու ֆինանսական դժվարություններով պայմանավորված, շատերը ստիպված եղան թողնել գիտությունը։ 

«Քչերս   հավատարիմ մնացինք մեր մասնագիտական ուղուն։ Գիտության ոլորտում ինձ պահեցին  սկզբունքայնությունը և պարտավորության զգացումն իմ իսկ ընտրության նկատմամբ։ Գիտությունը ոլորտ է, որտեղ մարդն ու մասնագետը գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքի։ Ինձ կրթությունից ու գիտությունից բացի այլ ոլորտում չէի տեսում»,– նշում է պատմաբանը։

 Հովհաննիսյանն  ընդգծում է՝ օգնող հանգամանք է եղել դասավանդելը․ 1992–ից  սկսած, դեռ ուսանողական տարիներից, դասավանդել է դպրոցում, իսկ մինչ օրս դասավանդում է բուհում՝ հաջողությամբ համատեղելով գիտական և դասախոսական աշխատանքը։ «Պատմության ուսուցիչս՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ Լևոն Հակոբյանն, ինձ խրատում էր՝ չպարփակվել նեղ մասնագիտական թեմայով, լինել խոհուն, գիտակ ու լայնընդգրկուն մտքի տեր պատմաբան։ Դասավանդումն օգնում է ինձ լինել այդպիսին։ Բացի այդ, բուհում դասավանդելը հետազոտողին հնարավորություն է տալիս լսարանում  ապագա մասնագետներին ներկայացնել գիտական հետազոտության արդյունքները, դրանք քննարկել ուսանողների հետ և կատարելագործել։ Ես ձգտում  եմ լինել դասախոս, որը ձեռքը գիտության զարկերակին է պահում, արձագանքում է կրթության ոլորտում կատարվող փոփոխություններին, զարգացնում ու կատարելագործում է իր մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, փոխանցում է դրանք ուսանողներին, սեփական օրինակով ոգևորում նրանց»,– ասում է Լիլիթ Հովհաննիսյանը։

 Խոսելով 1990-ական թվականներին գիտաշխատողի ցածր վարձատրության մասին՝ գիտաշխատողը նկատում է․ «Ոլորտում այն տարիներին, այն էլ երիտասարդին,  կայանալու համար  պետք էր լիակատար նվիրում՝ համառություն, հետևողականություն, աշխատասիրություն, կամք՝ հաղթահարելու ֆինանսական, տնտեսական և կենցաղային դժվարությունները։ Շատերը չկարողացան դիմանալ, ես մնացի և ուրախ եմ, որ այդ փուլն անցյալում է։ Իր աշխատանքը սիրող մարդու համար վարձատրությունն, իհարկե,  կարևոր է, բայց այն ֆետիշ չէ։ Իհարկե, ցանկալի է և անհրաժեշտ ունենալ այնպիսի պայմաններ, որ գիտնականը չմտածի վարձատրության մասին և նվիրվի իր աշխատանքին։ Բայց մտավորական լինելը նաև  առաքելություն է, բնավորություն, աշխարհայացք, կենսակերպ, որից էլ բխում է աշխատանքի արդյունքը»։

 Հարցին՝ այն դժվարին տարիներին արդյոք հեռանկար  տեսնում էր գիտության ոլորտում, Հովհաննիսյանն ասում է․ «Ես գիտեմ մեկ բան՝ հեռանկարը ստեղծում են մարդիկ իրենց աշխատանքով և իրենց առջև դրված նպատակներով։ Գիտակցել եմ, որ իմ աշխատանքը պահանջված է ինստիտուտում, ունեմ պարտականություններ, ունեմ հետազոտության  թեմա, որն արդիական է, և պետք լրացնեմ դրա բացը պատմագիտության ոլորտում»։

 Խոսելով տանամյակների ընթացքում գիտության ոլորտում արձանագրված դրական փոփոխությունների, այդ թվում պետության կողմից դրա ֆինանսավորումը հետզհետե ավելացնելու մասին, Հովհաննիսյանը նշում է, որ դեռևս բազում խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ 

«Գիտությունն  ինչպես եղել, այսօր էլ ծանր ոլորտ է, որտեղ կան հրատապ խնդիրներ։ Դրանց թվում գլխավորը գիտական կադրերի սերնդափոխության խնդիրն է. երիտասարդների համար գրավիչ չէ գիտությունը և հատկապես հայագիության ոլորտը։ Այն  եկամտաբեր չէ, ինչպես ՏՏ ոլորտն է կամ բժշկությունը․  այստեղ չես կարող ինքնուրույն վաստակել կամ բիզնես անել։ Արդյունքում մի քանի տարի  է, ասպիրանտներ չունենք»,– ասում է Հովհաննիսյանը։ Նա շեշտում է՝  երիտասարդներն ունեն ընտանիք պահելու, ապրուստ հոգալու խնդիր, մինչդեռ աշխատավարձերի բարձրացումն ամենաքիչը նրանք են զգում։  «Երիտասարդը գիտության ոլորտում իր ուղին պետք է սկսի լաբորանտի հաստիքից։ Իսկ նա կոպեկներ է վաստակում։ Կարո՞ղ է այդ գումարով երիտասարդը գիտությամբ  զաղվել և ընտանիք պահել, բնակարանային խնդիր լուծել»,– ասում է գիտնականը՝ հավելելով, որ երիտասարդ կադրերին գիտահետազոտական աշխատանքում ներգրավելու համար ֆինանսավորման ավելացումը բավարար չէ, պետք  է նաև մտավորականի կերպարի հանդեպ հարգանքի վերականգնում հանրության շրջանում։

 Անդրադառնալով հայագիտության խնդիրերին՝ Հովհաննիսյանն ընդգծում է, որ այն զգայուն ոլորտ է, որը մշտապես ունի պետության հոգածության կարիքը։

 «Հայոց պատմությունը թուրք–ադրբեջանական զեղծարարություններից զերծ պահելու խնդիր ունենք։ Հայագիտությունը նաև քաղաքականություն է։ Այդ պատճառով մենք ուժեղ պետության աջակցության կարիքն  ենք զգում։ Այսօր մեր դեմ ընթանում է լայնածավալ պատերազմ, երբ կոշտ ուժից բացի կիրառվում է նաև փափուկ ուժը, այդ թվում գիտության ոլորտում։ Փորձում են մեզ կտրել մեր արմատներից, աղճատել ու խեղաթյուրել մեր պատմությունը։ Մենք չենք կարողանում հակազդել այդ մարտահրավերին, քանի որ աշխատում ենք անհատների, նվիրյալների մակարդակում։ Եթե համեմատեք, թե Բաքուն և Անկարան ամեն տարի ինչ հսկայական գումարներ են ծախսում իրենց պաշտոնական պատմագիտության արդյունքներն  օտար լեզուներով հրատարակելու վրա, թե իրենց արտաքին գործերի գերատեսչություններում Հայաստանին և հայկական սփյուռքին նվիրված քանի բաժին ունեն ու քանի ճակատով են գործում մեր դեմ, կտեսնեք, որ մենք այսօր, հատկապես մեր որդեգրած քաղաքական ուղեգիծը հաշվի առնելով, որևէ հակազդեցություն չենք կարողանում իրականացնել»։

 Հովհաննիսյանը մեծ բաց է համարում պետության կողմից հայագիտության ոլորտին ուղղված պատվերների բացակայությունը։

 «Մենք շատ կուզենայինք, որ պետությունը լիներ մեր պատվիրատուն։ Կարծում եմ, որ գրանտների հատկացումը հայագիտական թեմաների ուսումնասիրությանը անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ ոլորտի աշխուժացման համար։ Հարցն այն է, որ գրանտային ֆինանսավորմամբ իրականացված հետազոտությունները հիմնականում ունենում են նեղ գիտագործնական, կիրառական նշանակություն, մինչդեռ դրանց վրա ծախսվում են գումարներ։ Ցանկալի կլիներ, որ պետությունը գիտնականների խմբերին կամ անհատ գիտնականներին որոշակի հիմնահարցեր ուսումնասիրելու հստակ պատվերներ տար՝ ելնելով դրանց գործնական-կիրառական կարևորությունից,– ասում է նա։–  Իհարկե, բազային ֆինանսավորման դեպքում մենք ենք որոշում հետազոտությունների ուղղությունները՝ հիմք ընդունելով դրանց արդիականությունը, հրատապությունը։ Մենք ջանում ենք, որ մեր թեմանեը լինեն պետության կարիքներին և շահերին համահունչ։ Բայց ինչքա՜ն կշահեր պետությունը, եթե օրինակ, բարձրագույն օրենսդիր կամ գործադիր իշխանություններում մեր պետության ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ ձևավորեին պատմաբանների խումբ և խորհրդակցեին ոլորտի մասնագետների հետ։ Ցավոք, մեր գիտնականների փորձագիտական ներուժը լիարժեք չի օգտագործվում»։

 Շարունակելով խնդիրներ թվարկումը՝ Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանն է համաշխարհային հայագիտական կենտրոնը և  համապատասխան դերակատարում պետք է ստանձնի։ Օրինակ՝ տարբեր երկրների հայագետներն իրենց աշխատանքները գնահատման պետք է ներկայացեն Հայաստանում։ Մինչդեռ ներկայում հակառակ մոտեցումն է՝  կարևորվում է, որ հայաստանյան մասնագետը հայոց պատմությանը վերաբերող գիտական հոդվածները, հետազոտությունները ներկայացնի միջազգային հեղինակավոր ամսագրերի, որտեղ չգիտես, թե ովքեր և ինչպես պետք է գրախոսեն աշխատանքները։

 «Լուծումն այն է, որ մենք որպես հայագիտական կենտրոն ունենանք հայագիտական հեղինակավոր, գրախոսվող ամսագրեր, որտեղ նաև օտարերկրյա հայագետներն իրենց հոդվածները կհրապարակեն։ Նաև որտեղ մեր մասնագետներն իրենց առաջին քայլերը կկատարեն, կճանաչվեն միջազգային ասպարեզում,  որով սահուն ընթացք կապահովվի դեպի գրախոսվող այլ հարթակներ։ Այս ուղղությամբ քայլեր կատարվում են, բայց դրանք ծախսատար և ժամանակատար են», – նշում է պատմաբանը։

 Հովհաննիսյանը նկատում է, որ հայաստանյան մասնագետները երբեմն օտար լեզվի և թեման միջազգային լսարանին ճիշտ, գրավիչ մատուցելու խնդիր ունեն։ Բայց սա մասնագիտական օտար լեզուների դասընթացների միջոցով լուծելի խնդիր է։ 

 «Մյուս կարևոր խնդիրը Հայաստանի և Սփյուռքի մասնագետների միջև տարաձայնությունների վերացման անհրաժեշտությունն է։ Մենք միմյանց էլ ավելի շատ լսելու, իրար հետ էլ ավելի հաճախ քննարկումներ անցկացնելու կարիք ունենք։ Մենք պետք է դառնանք մեկ միասնական բռունցք, մեր միջև չպետք է լինեն մտածողության և տեսակետների տարբերություններ, մենք պետք է մեկս մյուսի խնդիրներին քաջատեղյակ ու դրանց լուծման մասնակիցը լինենք»,– կարևորում է Հովհաննիսյանը։

  Հարցին, թե ինչ փոփոխություն կուզենա տեսնել գիտության ոլորտում մոտ ապագայում, Լիլիթ Հովհաննիսյանը պատասխանում է․ «Կուզենամ, որ ապագայում Հայաստանում պետություն–գիտություն համագործակցությունն ամուր լինի, որ գիտնականի խոսքը լսելի լինի։ Թեմաների ընտրության հարցում մենք ազատ ենք, բայց կուզենայինք այդ ընտրությունը ծառայեցնել պետությանը՝ վստահ, որ նա ունի մեր ուսումնասիրությունների կարիքը։ Քեմալական Թուրքիան 1920–ականներին ինչո՞ւ արագ կայացավ, քանի որ պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալը պարբերաբար հրավիրում էր գիտնականներին ու հանձնարարականներ տալիս՝ հետազոտելու Թուրքիայի պատմությանն ու լեզվին վերաբերող այս կամ այն թեման, հիմնավորելու թուրքական պետության «իրավունքները»։ Մինչ օրս էլ իրենք իրենց կեղծ թեզերն են հաջողությամբ առաջ մղում, իսկ մենք մեր ճշմարտությունը չենք կարողանում պաշտպանել, քանի որ չկա պետական համակարգված աջակցություն»։                          

 

Լիլիթ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ Հայոց Ցեղասպանություն Հայոց պատմություն խմբագրի ընտրանի կին գիտաշխատող գիտություն գիտության ֆինանսավորում հայագիտություն Կինը և գիտությունը

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին