f

Անկախ

Ի՞նչ կարող է անել ԿԽՄԿ–ն, երբ նրա աշխատակիցների ձեռքից անձի են առեւանգում. հարց՝ Զառա Ամատունուն


Մեր պատվիրակության ղեկավարն ընդունել է նախաձեռնող խմբի անդամներին եւ երկարատեւ զրույցի ընթացքում հասցեագրել ենք խնդիրները, որոնք հնչեցվել են երիտասարդների կողմից: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:

«Բնականաբար, մենք կարողացել ենք բավականին սպառիչ կերպով ներկայացնել մեր կազմակերպության գործելաոճը, ինչպես է աշխատում այս իրավիճակում կազմակերպությունը, նաեւ այն մանրուքները, որոնք կարող են ոչ պատշաճ կերպով կասկածվել եւ թյուրըմբռնման առիթ հանդիսանալ, այն դեպքում, երբ մեր կազմակերպությունը որոշակի ձեւաչափով աշխատանքներ տանելով հասցեագրում է այն խնդիրները, որոնք ինքը տեսնում է:

Այս պարգայում կային որոշակի պահանջներ նախաձեռնող խմբի կողմից, եւ մենք բացատրեցինք, թե ինչու մեր կազմակերպությունը իր գործելաոճից ելնելով չի կարող բավարարել: Սակայն միաժամանակ, փորձել ենք հավաստիացնել, որ մեր աշխատանքը տեւական է, ընթացիկ է, եւ համաձայն մեր գործելաոճի, մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր  լուծումներ, որոնք կկարողանան ապահովել մեր աշխատանքի  հետագա ընթացքը, որն այս պահի դրությամբ կասեցված է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք խնդիրները հասցեագրել են բոլոր որոշում կայացնող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին

«Իհարկե, կա նաեւ մեր ընթացիկ երկխոսությունը միջազգային հանրության անդամների հետ, որը եւս կոնֆիդենցիալ բնույթ է կրում, բայց մեզ համար շտ կարեւոր է, որ առաջին հերթին լսելի դարձնենք մեր մոտեցումները եւ կարողանանք լուծումներ գտնել այն իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս իրավիճակում մարդասիրական տեղաշարժի եւ գործունեության համար»,- ընդգծեց Ամատունին:

Դիտարկմանը, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչների ձեռքից առեւանգել են մարդուն եւ միակ բանը այն է, որ Կարմիր խաչը փորձում է աշխատել երկու երկրների ղեկավարների հետ, Զառա Ամատունին ասաց. «Մեր կազմակերպությունը չունի որեւէ ենթակայություն, որեւէ այլ կազմակերպության, մենք անկախ, չեղոք, անկողմնակալ կազմակերպություն ենք, որի մարդասիրական առաքելությունն ուղղված է կողմերի հետ գտնելու հնարավորություններ կոնֆլիկտներից տառապող մարդկանց օգնելու եւ պաշտպանելու: Մենք աշխատում ենք գտնել լուծումներ, բայց մենք չենա գտնում լուծումներ փնտրելով դրանք որեւէ այլ տեղ, քան հենց անմիջապես այնտեղ, որոնք դրանք տեղի են ունենում»:

Նա ընդգծեց, որ այս պահին Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակում փոփոխություն չկա, տեղաշարժ միջանցքով տեղի չի ունենում:

Զառա Ամատունին նաեւ հստակեցրեց, որ Կարմիր խաչի գործունեությունը չի ենթադրում ուղեկցվել որեւէ զինված խմբի կամ բանակի ներկայացուցիչների հետ. «Իսկ եթե կա սպառնալիք, մենք ուղղակի չենք աշխատում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Հայաստան Զառա Ամատունի

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին