f

Անկախ

«Ես չեմ եկել փախչելու համար, եկել եմ կռվեմ»․ հերոս Անդրանիկ Բաբայան


Անդրանիկը երբեք երազանքներով չի ապրել։ Կարծում էր՝ մարդու միակ նպատակը երջանիկ ընտանիք ունենալն էր, որին ձգտել էր իր ամբողջ կյանքում։ Երկու դուստրերից հետո նվիրական երազանք ուներ՝ երկու որդի ունենալ։ Երբեք չերազող Անդրանիկը հանուն այդ միակ նվիրական երազանքի խոստացել էր կնոջն անպայման վերադառնալ։ Անդրանիկն այդպես էլ չեկավ, երազանքն էլ մնաց հեռավոր Ջրականում՝ ինքն էլ հեռավոր երազ դառնալով։

Անդրանիկը զոհվել է Ջրականում

Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից Անդրանիկը պայմանագրային զինծառայող էր։ 2017-2020 թվականներին ծառայել է Վայքի N զորամասում։ Պարտադիր զինծառայությունն անցել է Քարվաճառում։

Երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը, նա արձակուրդում էր։ Հենց այդ ժամանակ դիրքեր է բարձրացել։ Արդեն հոկտեմբերի 9-ին իջել է դիրքերից, տուն է եկել տասը րոպեով, հետո մեկնել Արցախ։

«Ոգևորված էր, շտապում էր րոպե առաջ Արցախ գնալ։ Երեխաներին գրկեց և մեզ հրաժեշտ տվեց»,-«Անկախի» հետ զրույցում պատմում է կինը՝ Հերմինեն։

Կնոջ խոսքով՝ բնավորությամբ զուսպ, իր խոսքին տեր երիտասարդ էր։ Չէր սիրում իր մտքերով կիսվել նրա հետ։ Պատերազմի օրերին Անդրանիկը Ջրականում է եղել։ Հարազատներին վստահեցրել է, որ ապահով վայրում է, բայց ինչպես կինն է հետագայում իմացել՝ այդ ընթացքում առաջնագծում է եղել։ Կնոջ հետ ամեն օր կապի մեջ է եղել․ նրանց հեռախոսազրույցը տևել է 1-2 րոպե։ Անդրանիկը հավատացրել է, որ ամեն ինչ լավ կլինի։ Չի ասել, որ ամեն ինչ ավելի վատ է։ Կնոջ խոսքով՝ զինակից ընկերներից շատերը զանգել են տուն և հրաժեշտ տվել հարազատներին, բայց Անդրանիկը հոկտեմբերի  12-ին՝ իր վերջին հեռախոսազանգի ժամանակ, ոչինչ չի ասել կնոջը։ Հենց այդ օրն առավոտյան վերջին անգամ խոսել է կնոջ հետ, երեկոյան զոհվել է։

«Ես նրան այդ ժամանակ ասացի, որ հորս հորեղբոր թոռն է զոհվել, ինքն էլ ասաց՝ գիտեմ, ամեն ինչ էլ գիտեմ։ Շատ տխուր էր այդ օրը»,-ասում է Հերմինեն։

Անդրանիկի հետ Արցախ մեկնած տղաներից շատերը հետ են վերադարձել, բայց հարազատներին ասել են, որ Անդրանիկին չեն տեսել և նրա մասին որևէ տեղեկություն չունեն։ Զինակից ընկերների խոսքով՝ հետնահանջի հրամանի ժամանակ իրենք նահանջել են, որից հետո չեն տեսել Անդրանիկին։

Անդրանիկի զոհվելու լուրը հարազատներն իմացել են հոկտեմբերի 14-ին։ Նրա հրամանատարը՝ Մհեր Ստեփանյանը, մինչև այսօր անհայտ կորած է համարվում։ Հերմինեն ասում է, որ Անդրանիկի հետ նրա քրոջ ամուսինն էլ է Ջրական մեկնել։ Պատմել է, որ Անդրանիկն իր զենքով կրակում էր։ Հետո տեսել է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը հարվածել նրան։ Ինքն էլ վիրավորվել է դրանից հետո։

Ոչ մի մանրամասներ Անդրանիկի զոհվելու մասին չի պատմել։ Միայն  ասել է, որ Անդրանիկը չի թաքնվել թշնամուց և հերոսաբար մարտնչել է։ Երբ զինակից ընկերները հորդորել են նրան թաքնվել, Անդրանիկն ասել է՝ ես չեմ եկել փախչելու համար, ես եկել եմ կռվեմ։

Անդրանիկը ծանր զենքի (корд) վրա է եղել։ Բաց դաշտում են կռվել։ Հետ նահանջողներից չէր։ Ասում են՝ հրամանատարի հետ քննարկել են ծանր իրավիճակից դուրս գալու մասին։  Անդրանիկը զոհվել է, հրամանատարի մասին մինչև այսօր լուր չունեն։

 «Երբ ասում են տղամարդու օրինակ, ես Անդրանիկին եմ պատկերացնում։ Ինքնուրույն որոշումներ կայացնող և իր խոսքի տեր տղամարդ էր։ Ոչ մի բանից չէր վախենում, վախ բառը նրա համար գոյություն չուներ։ Երբ դիրքերում էր, առաջինն էր որոշել, որ պետք է պատերազմի դաշտ գնար։ Ռուսաստանի Դաշնությունում էինք Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Շատ էր ուզում գալ Հայաստան, բայց մեր բալիկը նոր էր ծնվել, հետաձգվեց»,-ասում է Հերմինեն։

Ապրել՝ ապրեցնելու համար

Հերմինեի խոսքով՝ Անդրանիկը երեխաների հիշողության մեջ վառ է մնացել։ Անգամ հոր մեքենայում լսած երաժշտությունը չեն մոռացել և նորից լսելիս հիշում են հորը։ Փոքրն արտաքինով և բնավորությամբ հոր նման է։ Անդրանիկը չէր ապրում երազանքներով։ Նրա համար կարևոր էր ընտանիքի երջանիկ լինելը։ Կնոջ խոսքով՝ շրջապատի տղա էր, ընկերասեր։ Երկու դուստր ունեն։ Միակ մեծ երազանքը երկու որդի ունենալն էր, որ այդպես էլ չիրականացավ։ Կնոջն ասել է, որ հենց հանուն այդ երազանքի պետք է անպայման վերադառնա պատերազմի դաշտից։

Հերմինեն երբեք չի աշխատել, տան բոլոր հոգսերն Անդրանիկն է միշտ հոգացել։ Ամուսնու զոհվելուց հետո աշխատանքի է անցել գյուղի մանկապարտեզում՝ սկզբում որպես դաստիարակի օգնական, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան ընդունվելուց հետո՝ որպես դաստիարակ։

«Մտածում էի՝ միայնակ ինչպես պետք է ապրեմ երեխաների հետ, որովհետև Անդրանիկը երեխաներին լավ է պահել։ Որոշեցի կրթություն ստանալ, դիպլոմ ունենալ, որ ինձ չխղճան և աշխատանքով ապահովեն»,-ասում է նա։

Հերմինեն տասը տարեկանից առանց մայր է մեծացել։ Անդրանիկն իր համար ոչ միայն կյանքի ընկեր էր, այլև հոգատար ծնող, որը լրացրել է իր՝ ծնող չունենալու բացը։ Ասում է՝ Անդրանիկն է ցանկացել, որ տանը մնա, լավ տնային տնտեսուհի լինի։ Ամուսնու կամքն էր՝ կինն ընտանիքում պետք է լավը լիներ, ոչ թե՝ դրսում։

«Միշտ առաջինը նրա համար էի գնումներ կատարում։ Առաջնահերթ մտածում էի Անդրանիկի մասին։ Ուզում էի, որ բոլորն ասեին Հերմինեի ամուսինը լավ է։  Ինձ թվում է՝ ես նրա համար ամեն ինչ արել եմ»,-հուզված ավարտում է կինը։

Հասմիկ Հակոբյան

 

 

Անդրանիկ Բաբայան 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն Հայաստան խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին