Հրատապ է վարչապետին օժտելու Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Տոնոյանի գնահատմամբ՝ խաղաղ պայմաններում կառավարման համակարգը ոչ բավարար է եղել՝ այդ աստիճան ռազմական գործողություններ վարելու իմաստով։
«Պաշտպանությանը վերաբերող հարցերը անընդհատ փոփոխության մեջ են։ Այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է։ Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը։ Շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի, որոշ փոփոխություններ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն։ Ուստի, պետք է վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»,- առաջարկությամբ հանդես եկավ Տոնոյանը։