Արցախցի Ռուզաննա Հակոբյան-Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով Ստեփանակերտի դատարկ խանութները, որտեղ չի գտնում գեթ մի քաղցրավենիք երեխայի համար:
«Այսօր Մարիայի համբերությունը վերջնական հատեց, ստիպեց ինձ տանել Ստեփանակերտի դատարկ խանութները, որպեսզի իր աչքով տեսնի, որ մեր քաղաքում չկա ոչ մի հատիկ ո’չ կոնֆետ, ո’չ պաղպաղակ։ Տուն ենք եկել դատարկաձեռն՝ ես ամայացած սրտով, Մարիան՝ ամայացած երազանքներով։
Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է…»,- տեսանյութին կից գրել է նա: