f

Անկախ

Անտառային հրդեհների պատճառով Հռոդոսը ժամանակից շուտ լքած զբոսաշրջիկները կկարողանան 1 շաբաթ անվճար հանգստանալ կղզում. Հունաստանի վարչապետ


Այս տարի հունական Հռոդոս կղզում զանգվածային անտառային հրդեհների հետևանքով տուժած զբոսաշրջիկները մյուս տարի հնարավորություն կունենան անվճար շաբաթ անցկացնել տեսարժան կղզում: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ «Բարի լո՛ւյս, Բրիտա՛նիա» հաղորդման եթերում: Նա մանրամասնել է, որ հրդեհներից տուժել է կղզու 15%-ը, և որ իրավիճակն այժմ կարգավորվել է:

«Սակայն իշխանությունները հասկանում են, որ հրդեհները որոշ անհարմարություններ են առաջացրել կղզու այցելուների համար: Հունաստանի կառավարությունը կհամագործակցի տեղական իշխանությունների հետ՝ փոխհատուցելու և անվճար արձակուրդ առաջարկելու բոլոր նրանց, ում հանգիստը կրճատվել է անտառային հրդեհների հետևանքով: Նրանք կկարողանան կղզի վերադառնալ հաջորդ գարնանը և աշնանը և մեկ շաբաթ անվճար վայելել նրա բնական գեղեցկությունը», - ասել է վարչապետը:

Հուլիսի 18-ին Հռոդոսի կենտրոնում բռնկված հրդեհներից հետո ավելի քան 20 հազար զբոսաշրջիկ և տեղացի ստիպված են եղել լքել տները և ծովափնյա հյուրանոցները: Ուժեղ քամիների պատճառով կրակը տարածվել է դեպի արևելյան և հարավային ափեր՝ տարածք, որտեղ կան բազմաթիվ ծովափնյա հանգստավայրեր:

Զբոսաշրջությունը Հունաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է: Հռոդոսը, որը հայտնի հանգստավայր է, ունի մեղմ կլիմա, ինչի շնորհիվ կղզում հանգստի սեզոնը երկար է տևում՝ ապրիլից մինչև նոյեմբերի վերջ, գրում է պարբերականը:

Հունաստան Հռոդոս Աշխարհում Զբոսաշրջություն անտառային հրդեհներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին