f

Անկախ

Սերդար Քըլըչը ևս միացել է Disney Plus-ի դեմ լոբբիստական արշավին


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված: Այս մասին գրել է Ermeni Haber-ը։

«Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին վնաս տալու համար Երևանում Նեմեսիսի, այսպես կոչված, հուշարձանը կանգնեցնող մտածողությունն ու Disney Plus-ի «Աթաթուրք» սերիալի համար կրկին նույն նպատակով ճնշում գործադրող մտածողությունը նույնն է։ Կառուցողական ջանքերին աջակցելու փոխարեն՝ այս ապակառուցողական մտածողությանը հանձնվելը չեմ ընդունում»։

Հիշեցնենք, որ Թուրքական մեդիադաշտում օգոստոսի 1-ից շրջանառվող լուրերի համաձայն՝ Disney Plus-ն իբրև թե ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը, ինչի պատճառով էլ չի հեռարձակելու «Աթաթուրք» սերիալը՝ նվիրված Թուրքիայի հարյուրամյակին:

Օգոստոսի 2-ին Disney Plus-ի նման որոշմանն ուղված հայտարարություններով հանդես էին եկել նաև թուրքական «Երկիր» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն,  «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» (Iyi) կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն:

Իսկ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ հարցին անձամբ միջամտում են Թուրքիայի արգործնախարար Հաքան Ֆիդանն ու ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը:

Թվիթերում թեմատիկ արձագանքներն մինչ այս պահը շարունակական բնույթ են կրում։ Այս պահին թուրքական տիրույթում ակտուալ է #Դիսնեյչեղարկիր (#Disneyiptalet) վանդակապիտակը։

Թուրքիա Աթաթուրք Սերդար Քըլըչ Աշխարհում հայկական լոբբի

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին