f

Անկախ

Միջադեպ լեհ-բելառուսական օդային սահմանին. Պենտագոնը մեկնաբանել է՝ հիշեցնելով ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը


Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը մեկնաբանել է լեհ-բելառուսական սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ երկու բելառուսական ռազմական ուղղաթիռներ խախտել են Լեհաստանի օդային տարածքը։

 Միջադեպի կապակցությամբ Ռայդերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը պաշտպանելու հանձնառությանը, գրում է VOA-ն։ «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք շատ լուրջ ենք վերաբերվում ՆԱՏՕ-ի անվտանգությանը։ Եվ մենք կշարունակենք աշխատել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու, որ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը մնա անվտանգ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Երեքշաբթի Լեհաստանը հայտարարել է, որ շտապ զորքեր է ուղարկում իր արևելյան սահման՝ Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Բելառուսին մեղադրելով Լեհաստանի օդային տարածքը խախտելու մեջ։

Երեքշաբթի կեսօրին Լեհաստանի սահմանամերձ Բելովեժ քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ բելառուսական Մի-8 և Մի-24 ուղղաթիռները մտել են երկրի օդային տարածք։ Պաշտոնական Մինսկը հերքել է իր կողմից որևէ օրինազանցություն՝ մեղադրելով Վարշավային, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը մեղադրանքը «հորինել է»՝ Բելառուսի հետ սահմանի մոտ իր զորքերի կուտակումն արդարացնելու համար։ Լեհաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուղարկում է «լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, այդ թվում՝ հարվածային ուղղաթիռներ» դեպի արևելյան սահման։ Պաշտպանության նախարարն էլ ՆԱՏՕ-ին տեղեկացրել է օդային սահմանի խախտման մասին, իսկ Բելառուսի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳ նախարարություն՝ բացատրություններ տալու։ Լեհ զինվորականները սկզբում հերքում էին սահմանի խախտման մասին լուրերը, սակայն ավելի ուշ, խորհրդակցություններից հետո, հայտարարել են, որ ներխուժումը տեղի է ունեցել «շատ ցածր բարձրության վրա, որը դժվար է վերահսկել ռադարներով»: Բելառուսի Պաշտպանության նախարարության Telegram-ի ալիքը հայտնել է, որ Վարշավան փոխել է իր կարծիքը կատարվածի վերաբերյալ, ըստ երևույթին, «օվկիանոսից այն կողմ գտնվող իր տերերի հետ խորհրդակցելուց հետո»։ Բելառուս զինվորականները Վարշավայի հայտարարությունն անվանել են «տատիկի հեքիաթ»՝ ասելով, որ «Մի-8 և Մի-24 ուղղաթիռների կողմից սահմանի խախտումներ չեն եղել»։

Անցյալ շաբաթ Պուտինը Լեհաստանին մեղադրել էր Բելառուսի նկատմամբ տարածքային հավակնությունների մեջ և հայտարարել, որ Մինսկի վրա ցանկացած հարձակում կդիտարկի որպես հարձակում իր տարածքի վրա։ Երեքշաբթի Լուկաշենկոն ասել է, որ Լեհաստանի իշխանությունները «պետք է շնորհակալություն հայտնեն» իրեն՝ «Վագների» վարձկաններին հսկողության տակ պահելու համար, որոնք այժմ տեղակայված են Բելառուսում։ Նշենք, որ վագներականները տեղափոխվել են Բելառուս Կրեմլի դեմ ձախողված ապստամբությունից հետո, որը ձեռնարկել էր ռազմական խշբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը: Այդ ժամանակից ի վեր անորոշ թվով «վագներականներ» տեղափոխվել են Բելառուս՝ սկսելով մարզել Լուկաշենկոյի բանակը։ Մինչ այդ, Լեհաստանն արդեն ավելի քան 1000 զինվոր է տեղակայել իր արևելյան սահմանին:

Շաբաթ երկրի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ 100 հոգանոց «Վագների» մարտիկներից բաղկացած խումբը տեղափոխվել է բելառուսական Գրոդնոյի մերձակայք, որը գտնվում է Լեհաստանի սահմանի մոտ։ Մորավիեցկին հայտարարել է, որ իրավիճակը դառնում է «ավելի վտանգավոր»:
 

Աշխարհում Լեհաստան Բելառուս ԱՄՆ ՆԱՏՕ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին