f

Անկախ

Ռուսաստանում մեկ օրում ավելի քան 10 զինկոմիսարիատ են հրկիզել


Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում, Mediazona-ի հաշվարկներով, հրկիզվել է առնվազն 11 զինկոմիսարիատ, փոխանցում է Meduza-ն։

Մասնավորապես, հուլիսի 31-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգում 53-ամյա տղամարդը հրկիզել է Չայկովսկու փողոցում գտնվող զինկոմիսարիատի շքամուտքը։ Տղամարդն առնվազն երկու «Մոլոտովի կոկտեյլ» է նետել զինկոմիսարիատի դռան ուղղությամբ, որից հետո մեքենայով հարվածել է շենքի բակ տանող դարպասին։ Տղամարդը պատմել է, որ խաբեբաները համոզել են իրեն մի քանի վարկ վերցնել, իսկ երկու շաբաթ անց բանկի անվտանգության աշխատակիցն իրեն կապել է նաև ԱԴԾ աշխատակիցների հետ։

Նա խոստացել է օգնել դուրս գրել պարտքերը, բայց դրա դիմաց խնդրել է մասնակցել զինկոմիսարիատների աշխատակիցների շրջանում խարդախության հետաքննությանը։ Դա անելու համար, ըստ տղամարդը, ինքը պետք է հրկիզեր հաստատության դուռը՝ զինվորականների ուշադրությունը շեղելու համար։

Մոժայսկում էլ, ըստ Shot և Baza տելեգրամ ալիքների, խաբեբաները զանգահարել են 45-ամյա մի կնոջ՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից, և ասել, որ փորձում են նրա անունով վարկ վերցնել։ Որպեսզի դա տեղի չունենա, նրան առաջարկել են դյուրավառ հեղուկ լցնել զինկոմիսարիատի շենքի ապակիներին։

Mediazona-ն նշում է, որ օգոստոսի 1-ին նմանատիպ պատմություն է պատմել 24-ամյա ուսուցչուհին Ռոսսոշ քաղաքից, որին բերման են ենթարկվել զինկոմիսարիատի վրա «Մոլոտովի կոկտեյլ» նետելու ժամանակ։

Chita.ru-ն գրել է, որ Ագինսկոյե գյուղում էլ 17-ամյա աղջիկը փորձել է հրկիզել զինկոմիսարիատը՝ խաբեբաների կողմից զանգ ստանալուց հետո։ Նա պնդում է, որ համոզված է եղել, որ զինկոմիսարիատում «դավաճան» կա, որն Ուկրաինայի հետախուզությանն է փոխանցում պատերազմի մասնակից գյուղի բնակիչների տվյալները։

Զինկոմիսարիատների հրկիզում կամ հրկիզման փորձեր են տեղի ունեցել նաև Պոդոլսկում (երկու թոշակառու է ձերբակալվել), Կալուգայում (77-ամյա կին է ձերբակալվել), Չելյաբինսկի մարզում, Կոպեյսկում (ձերբակալվել է 55-ամյա կին), Վերխնեուրալսկում (35-ամյա կին է ձերբակալվել)։ Սեստրորեցկում էլ փաթեթները ձեռքին զինկոմիսարիատ է մտել մի կին, որը զգուշացրել է, որ պատրաստվում է հրդեհել շենքը։ BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաշվարկել է, որ հուլիսի 29-ից Ռուսաստանում զինկոմիսարիատները հրկիզելու 17 փորձ է գրանցվել։
 

Ռուսաստան զինկոմիսարիատ ՌԴ ՊՆ Աշխարհում

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին