Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Ալաշկերտը» Հունգարիայում մրցեց «Դեբրեցենի» հետ եւ պարտվեց հետխաղային 11-մետրանոցներով։ Հիմնական ժամանակում 2:1 հաշվով առավելության հասավ Վահե Գեւորգյանի գլխավորած թիմը։
18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ալաշկերտի» ռուսաստանցի պաշտպան Վիտալի Ուստինովը։ 67-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց նիգերիացի կիսապաշտպան Սոդիկ Ֆատաին։
«Դեբրեցենը» պայքարը լրացուցիչ ժամանակ տեղափոխեց հունգարացի կիսապաշտպան Բալաժ Ջուջակի գոլի շնորհիվ 77-րդ րոպեին։
87-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ալաշկերտի» վրացի հարձակվող Լեւան Կուտալիան։
Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ խփել չկարողացան։
Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց «Դեբրեցենը»՝ 3:1։ «Ալաշկերտից» առաջին հարվածները ձախողեցին Արտակ Եդիգարյանը, Միմիտոն ու Ֆոտաին։։
Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Դեբրեցենը»։