f

Անկախ

Եթե հիասթափվածները չեն մասնակցում, ապա բավարար է ընտրատեղամասեր «քշել» իշխանական ընտրազանգվածը․ «Փաստ»


Եկեք թեթևակի, ինչպես ասվում է՝ մի քիչ մակերեսայնորեն դիտարկենք նախօրեին հրապարակված սոցհարցման արդյունքները՝ սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ:

Ցանկացած սոցհարցման տվյալներ միշտ էլ որոշ վերապահումով է պետք ընդունել, իհարկե, սակայն մի ցուցանիշ առանձնահատուկ աչք ծակեց: Հարցին՝ եթե առաջիկա կիրակի լինեին ընտրությունները, որ ուժի օգտին կքվեարկեին, հարցվածների 36,3 տոկոսը նշել է, որ չի մասնակցի, 6,5 տոկոսը նշել է՝ «ոչ մեկին», 20,2 տոկոսը «դժվարացել է պատասխանել», ևս 5,4 տոկոսը ոչ թե դժվարացել է, այլ կոնկրետ ասել է՝ «չեմ պատասխանի»:

Պետք չէ սոցիոլոգ լինել՝ նկատելու համար, որ չմասնակցողները, բոլորին դեմ-երը ու մյուսները, միասին վերցրած, կազմում են հարցվածների գրեթե 70 տոկոսը: Կոնկրետ «չմասնակցողները» և պատասխանել դժվարացողները, բոլորին դեմ արտահայտվողները միասին կազմում են հարցվածների 63 տոկոսը: Դա առավել քան խոսուն թիվ է: Ու դա, նշենք, բավականին օբյեկտիվ պատկեր է: Չգիտենք, թե այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական ուժին, գործչին տրված նախապատվություններն ինչպես, բայց այ, չմասնակցողների, չկողմնորոշվածների, «ոչ մեկին» չընտրողների մասով պատկերը բավականին մոտ է ընդհանուր հանրային տրամադրությունների պատկերին:

Ի՞նչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ ամենից առաջ քաղաքական ուժերը աշխատելու մեծ ճակատ ունեն և մեծ ծավալ, եթե իհարկե, մտնեն ընտրապայքարի մեջ:

Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է ոչ այնքան իր գրանցած «բարձր» տոկոսը, այլ հիասթափվածների ահռելի տոկոսը, հատկապես՝ չմասնակցողներինը: Հանրահայտ է, որքան քիչ լինեն ընտրությունների մասնակիցները, իշխանության համար այնքան ավելի հեշտ կլինի կեղծել քվեարկության արդյունքները: Ավելին, եթե հիասթափվածները չեն մասնակցում, ապա բավարար է ընտրատեղամասեր «քշել» իշխանական ընտրազանգվածը, ստանալ թեկուզ ընդհանուր առմամբ համեստ արդյունքներ, որոնք սակայն բավարար կլինեն մայրաքաղաքի մասշտաբով վերարտադրվելու, իշխանությանը կառչած մնալու համար:

Այս խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ առնվազն այս պահի դրությամբ նկատելի չեն քաղաքական շոշափելի պրոցեսներ, խմորումներ կամ քննարկումներ (թեկուզ՝ կուլիսային) Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Վերջին հաշվով, Երևանի ավագանին չէ այս դեպքում ամենաէականը, այլ բուն քաղաքական զարգացումներն ու գործընթացները: Մյուս կողմից՝ առկա իրավիճակը, զարգացումների օրհասական ու ծանր բնույթը կարող են կտրուկ ավելացնել քաղաքական ակտիվության պահանջը, ավելին՝ կարող են արագացնել ուժերի մեկտեղման, համախմբման բնական ու անխուսափելի գործընթացը:

Ի վերջո, բոլոր լուրջ ուժերում էլ հասկանում են, որ առկա ձախավերների իշխանությունից կարելի է ազատվել միայն համատեղ ուժերով, միայն համախմբման միջոցով: Բայց այս պահին, այսպես ասենք՝ քաղաքական անհողմություն է։

 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

երևանի ավագանու ընտրություններ սոցհարցումներ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին