Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին` գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատուն։
Իսկ թե ովքեր են լինելու Հայկ Մարությանի թիմում, մամուլի պատասխանատուն առաջարկեց սպասել մինչև ցուցակները կներկայացնեն ԿԸՀ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ։
Ավելի վաղ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել էր, որ իր թիմի հետ մասնակցելու է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։
«Մեր թիմը չունի մեծ գումարներ, սեփական օլիգարխներ, լրատվամիջոցներ, վարչական լծակներ։ Մեր միակ հարստությունը դուք եք, երևանցիներ։ Մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի և պատահական մարդիկ, միակ որոշողը դուք եք»,- նշել էր նա։