Կառավարության շենքի մոտ այժմ լարված իրավիճակ է. ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկում «Խաչակիրներ» ջոկատի անդամներին:
Ազատամարտիկները բողոքի ակցիա էին կազմակերպել Լաչինի միջանցքի բացման պահանջով:
Նրանք իրենց ձայնը բարձրացնելու նպատակով փակել էին նաև Տիգրան Մեծի պողոտան: Ակցիայի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի միջանցքն Արցախ սնունդ հասցնելու համար, հակառակ պարագայում նրանք սպառնում են սեփական ուժերով բացել այն։