Քիմ Քարդաշյանը Instagram-ի Stories բաժնում հրապարակել է Էրիկ Էսրայելյանի գրառումը, որը հղում է արել միջազգային իրավունքի առաջատար փորձագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցին։ Էսրայելյանը կոչ է արել իր հետևորդներին կիսվել գրառումով։
«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանը քրիստոնյա հայերից մաքրելու համար»,- գրել է Էսրայելյանը։