Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ անհայտ «թշնամական սուբյեկտներին» հասանելի են դարձել ընտրական ցուցակների պատճենները՝ սկսած 2021 թվականի օգոստոսից։ Ռուսաստանին արդեն կասկածում են դրանում։
Հանձնաժողովը հայտնել է, որ հաքերներին հասանելի են դարձել ընտրացուցակների պատճենները, որոնք նա վարել է հետազոտական նպատակներով և քաղաքական կուսակցությունների դոնորների վերաբերյալ նախնական ստուգումներ իրականացնելու համար, գրում է BBC-ն:
Հաքերները ներթափանցել են նաև հանձնաժողովի էլ.փոստը և «կառավարման համակարգերը»։
The Daily Telegraph-ը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել, որոնք ընտրական հանձնաժողովի հաքերային հարձակումը կապում են ռուսաստանցիների գործողությունների հետ։
Թեև ոչ հանձնաժողովը, ոչ էլ պետական պաշտոնյաները հրապարակայնորեն չեն նշել կասկածյալների անունները, հետախուզության նախկին աշխատակիցներն անմիջապես նշել են Ռուսաստանի անունը: