f

Անկախ

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման այլընտրանքը մահն է․ Դավիթ Շահնազարյան


Արցախի պետական կառույցները եւ հանրությունը պետք է շարունականաբար պայքարեն անկախության ճանաչման համար, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն էլ արվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը։

Շահնազարյանի խոսքով՝ Ստեփանակերտը Բաքվի հետ պետք է գնա բանակցության միայն երկու կետով՝ ադրբեջանական բոլոր ուժերի դուրս բերումը Լաչինի միջանցքից 5 կմ լայնությամբ եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ժամանակացույցը։

«Հիմա վիճակը շատ աղետալի է, եւ դիվանագիտական հնարքներ բանեցնելու հնարավորություն այլեւս չի մնացել Արցախին։ Բաքվի ռեժիմն ամեն օր է ապացուցում, որ արցախահայերն Ադրբեջանի կազմում գոյատեւել չեն կարող։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման այլընտրանքը մահն է։ Ցավոք, ստեղծված իրավիճակում Արցախի իշխանության քայլերն ադեկվատ չեն։ Հայաստանի իշխանությանը դիմելն անօգուտ է, իրենք իրենց սեւ գործը, ինչի համար բերվեցին իշխանության հինգ տարի առաջ, արել են։ Նրանք պետք է հույսը դնեն հայության վրա, բայց առաջնահերթ իրենք պետք է պայքարեն անկախության համար։ Պետք է պահանջողի դերից հանդես գալ։ Արցախը չպետք է լացի, պետք է իր հիմնական քաղաքական խնդիրը դնի։ Լացողին չեն օգնում, արհամարհում են, իսկ հարգում են պայքարողներին»,- նշեց Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այս պայմաններում պետք է մոռանալ խաղաղության մասին, անգամ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունն է կասկածելի։

«Բոլոր միջնորդները սա շատ լավ հասկանում են՝ բացառությամբ Հայաստանի իշխանությունից։ Ռուսաստանն էլ արդեն հակամարտության կողմ է։ Ժամանակն է, որ դիտորդներն էլ կողմնորոշվեմ՝ ում կողմից են այս հակամարտությունում։ Բայց երբ Հայաստանում կձեւավորի իշխանություն, որի համար ամենագերադասը կլինի հայկական շահը, որ մի կողմ կդնի նաեւ ռուսական շահը, այդ ժամանակ մենք կունենանք դաշնակիցներ։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ինքն ամբողջովին կորցրել է միջնորդի դերը եւ դարձել կողմ, Արեւմուտքի խնդիրն էլ, իհարկե, Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է։ Սա անխուսափելիորեն լինելու է, մեր խնդիրն է, որ այդ վակուումը չլցվի Թուրքիայով»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյան ՖԲ Գրառում Արցախի ճանաչում Հայաստան խմբագրի ընտրանի Տեսանյութ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին