Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի Գյումրիի կայազորում տեղի են ունեցել ռազմական ոստիկանության եւ ավտոտեսչության աշխատակիցների մարզումներ։ Այս մասին նշվել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում, մասնավորապես նշվել է. «Ռազմական ոստիկանության եւ ավտոտեսչության ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք պաշտոնական պարտավորություններ են կատարում Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի Գյումրիի կայազորի տարածքում, կատարել են մի շարք վարժություններ պլանային մարզման ընթացքում։
Զինծառայողները կրակել են հաստիքային զենքից՝ Մակարովի ատրճանակից եւ Կալաշնիկովի ինքնաձիգից, նռնակներ են նետել, հանձնել ՌՔԿ պաշտպանության անհատական նորմատիվները։
Մարզման ընթացքում ռազմական ոստիկանները ցուցադրել են իրավախախտներին բռնելու հմտություններ։
Ռազմական ավտոտեսչության աշխատակիցները մշակել են ձեւավոր վարման հմտություններ, արագ մուտք եւ ելք ավտոկայանատեղիից, հանձնել են ճանապարհային երթեւեկության կանոնների իմացության թեստեր եւ այլն։
Բացի այդ, ռազմական ոստիկանության եւ ավտոտեսչության ստորաբաժանումների զինծառայողները հանձնել են ՌԴ ԶՈւ կանոնադրությունների եւ ռազմական ոստիկանության աշխատակիցների ծառայությունը կանոնակարգող հրամանների իմացության ստուգարք»։