f

Անկախ

‹‹Կխնդրեի, որ գոնե ինքն ապրեր››․ Աստղիկ Քյասինյան


Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Մեծ Պարնի գյուղից Քյասինյանները երկու զոհ են տվել։ Աստղիկն այս պատերազմում կորցրել է նաև քեռուն՝ Վարդան Աշուղաթոյանին։ Հայրն ու եղբայրը՝ Մանվել և Հովհաննես Քյասինյանները, նույն օրն են զոհվել երկուսն էլ անգիտակից վիճակում վիրավոր պառկած են եղել Երևանի այրվածքաբանական կենտրոնի՝ իրար մոտ հիվանդասենյակներում՝ իրարից անտեղյակ։ Բժիշկները երկուսի կյանքն էլ փրկել չեն կարողացել։ Աստղիկի խոսքով՝ հորը հուղարկավորելուց հետո փնտրել են եղբորը։ Հիվանդանոցում նրան տեսնել չեն հասցրել, չեն իմացել՝ որտեղ է։ Հովհաննեսը մահացել է՝ կոմայից այդպես էլ դուրս չգալով։ Երբ հարցրի Աստղիկին՝ ի˚նչ կասեր եղբորը, երբ հնարավորություն ունենար հիվանադանոցում նրան հանդիպելու, պատասխանեց՝  կխնդրեի, որ գոնե ինքն ապրեր, ուղղակի լիներ։

104 պոստի Հովոն

‹‹Անկախի›› հետ զրույցում Աստղիկը պատմում է, որ Արցախյան առաջին ազատամարտին հորական պապն է մասնակցել։ Հայրը տասնվեց տարեկան հասակում բոլորից թաքուն Արցախ է գնացել և միացել Մանվել Գրիգորյանի ջոկատին։ Հետո պապը գտել է նրան և հետ տուն ուղարկել։

Եղբայրը՝ Հովհաննեսը, պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել սկզբում Մատաղիսում, հետո՝ Թալիշում։ Հրամանատարական կազմը նրանից միշտ գոհ էր, լավ ծառայության համար ‹‹Ամենալավ ժամապահ› է ճանաչվել, որի համար պարգևատրվել էր ժամացույցով։ Հովհաննեսն արժանացել է ‹‹Քաջարի մարտիկ›› շքանշանի։ Քրոջ խոսքով՝ եղբայրը հորից է ժառանգել քաջությունն ու համարձակությունը։

‹‹Հայրս միշտ ասում էր Հովհաննեսին՝ մեզ հերոս պետք չի, մեզ դու ես պետք։ Պատերազմի ժամանակ զանգում էր մորս և ասում՝ կգամ, կպատմեմ թե ինչ տղա ունենք››,-ասում է Աստղիկը։

Աստղիկը պատմում է, որ հայրը վատառողջ էր, չորս անգամ ստենտավորել են նրա սիրտը, և հենց այդ պատճառով նրան մարտադաշտ չեն տարել կամավորներին տեղափոխող ավտոբուսով։ Սեպտեմբերի 28-ին նա ստիպված իր անձնական մեքենայով է հասել Արցախ։ Եղել է Մարտակերտում, Մատաղիսում։ Հայր և որդի հանդիպել են հոկտեմբերի 2-ին։ Այդ օրը Հովհաննեսը կասետային ռումբի հարվածից թևից վիրավորվել է։ Ընկերներն են հորդորել դիրքերից իջնել և հոսպիտալ տեղափոխվել։ Ճանապարհին հանդիպել է հորը։ Բայց միմյանց ներկայությունը վայելելը երկար չի տևել․ հոկտեմբերի լույս 3-ի  գիշերն օդային տագնապ են տվել։ Հայր և որդի ծանր վիրավորում են ստացել և կորցրել իրար։

Գոնե ինքն ապրեր

Պատերազմից հետո մի օր Քյասինյաններին այցելել է ամերիկահայ բուժքույր, ով պատերազմի ժամանակ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել իր հորը։ Պատմել է, որ հորը գտել է ծանր վիրավորված՝ չորրորդ աստիճանի այրվածքով, և առաջին նախադասությունը, որ լսել է նրանից՝ Հովոս՝ տղես, փրկեք տղուս։

‹‹Նա փորձել է գտնել հորս նման տղայի, գտել է անգիտակից վիճակում, ձեռքին՝ երկու փամփուշտ։ Հետո վազել է հորս մոտ և ասել՝ քո տղան լավ է, նրան տարել են ուրիշ տեղ։ Հայրիկիս ուղղաթիռով են տեղափոխել։ Հիվանդանոցում միայն մի բան է կարողացել ասել՝ Հովոս՝ տղես, տղուս գտեք››,-հուզված շարունակում է Աստղիկը։

Հովհաննեսը սկզբում Գորիսի հիվանդանոցում է եղել, հետո նրան տեղափոխել են Երևանի այրվածքաբանական կենտրոն, որտեղ և պառկած է եղել հայրը։ Աստղիկն այդ պահին արցունքներին ազատություն է տալիս․ արտասվում է անձայն, թաքուն։ Հետո լռություն է տիրում․ մեր հեռախոսազրույցն ընդհատել չեմ ուզում․ մտածում եմ՝ թող խոսի՝ թեթևանա։ Լռության մեջ ես զգում եմ նրա հոգու ճիչը․ ուզում եմ գրկել նրան, ուժ տալ և ասել՝ ափսոս, որ այս պայմաններում ենք ճանաչել իրար, այս պայմաններում ենք իրար հասկանում, իրար ուժ տալիս ․․․

Աստղիկն ասում է, որ հոկտեմեբրի 2-ին են վերջին անգամ հոր հետ խոսել, ասել է՝ ձեզ շատ եմ սիրում, հզոր տղա ունենք, հերոս տղա ունեք։

‹‹Հովոյի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 28-ին։ Այդ օրն իմացել է, որ հայրս իր մոտ է շտապել։ Ասել է՝ ինչու եք պապային թողել գա այստեղ, պապան մենակ է մնացել››,-ասում է Աստղիկը։

Հոկտեմբերի 4-ին Աստղիկի հայրն է մահացել հիվանդանոցում, հոկտեմբերի 10-ին՝ եղբայրը։ Հոր և եղբոր կորստից ուշքի չեկած՝ հոկտեմբերի 14-ին հետախույզ քեռու զոհվելու լուրն են իմացել։

104 պոստի Հովո, դուխավիկ Հովո՝ այսպես էին կոչում Հովհաննեսին։ Նա Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող էր։ Չէր հասցրել նստել ուսանողական նստարանին, զորակոչվեց բանակ։ Հովհաննեսն Արցախը շատ էր սիրում և այդ սերը սրտում զոհվեց հանուն Արցախի։

Պատերազմից հետո Աստղիկը կոսմետոլոգիայի դասընթացներին է մասնակցել, հիմա զբաղվում է դրանով։ Ասում է՝ մինչև պատերազմն էր հայրը հոգացել դրա մասին, հող է մշակել, լավ մասնագետ գտել և մշակած հողի գումարով դստեր ուսման վարձը տվել։ ‹‹Հետագայում իմ վարպետը պատմել է, որ մի հաղթանդամ տղամարդ է տեսել իր սրահի մոտ կանգնած, հայրս էր։ Նա մտածել է՝ հերթական ինչ-որ մեկն է՝ եկել է հիմար հարց տալու։ Հետո պայմանավորվել են, որ ես այնտեղ սովորեմ։ Հիմա աշխատում եմ գյուղի գեղեցկության սրահում՝ հորս երազանքն իրականացնելով››,-ասում է նա։

Հոր հեղինակային՝«Դեպի հավերժություն» գրքում մարդկության զղջման, օգնության և ապաշխարության աղոթքներն են։ Աստղիկի խոսքով՝ հոր զոհվելուց հետո են այն հրատարակել, որտեղ ավելացրել են նաև գյուղի երեք հերոսների՝ Մանվելի, Հովհաննեսի և Վարդանի մասին հուշեր, որոնք կյանքի գնով պաշտպանեցին հայոց աշխարհը ոսոխից։ Գրքի վերջին մասում եղբոր և քեռու կենսագրություններն են ներկայացված։ Կարդալով հերոսի գրած աղոթքները՝ հասկանում ենք, որ դրանք մեզնից յուրաքանչյուրի համար է գրված։

Հասմիկ Հակոբյան

Հասարակություն 44-օրյա պատերազմ Արցախ Հասմիկ Հակոբյան Մանվել և Հովհաննես Քյասինյաններ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին