5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Աոմորի պրեֆեկտուրայի մի քանի շրջաններում, որոնք գտնվում են Հոնսյու կղզու հյուսիսում։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 09.14-ին և հասել են 4 բալի ճապոնական 7 բալանի սանդղակով,- գրել է Синьхуа-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորիից ոչ հեռու, հյուսիսային լայնության 41,2 և արևելյան երկարության 142,9 աստիճանում։ Օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։