f

Անկախ

Զելենսկին որոշել է պաշտոնանկ անել բոլոր տարածաշրջանային զինվորական կոմիսարներին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի  նիստից հետո որոշել է պաշտոնանկ անել երկրի բոլոր տարածաշրջանային զինկոմիսարներին։

«Այս համակարգը պետք է ղեկավարվի այն մարդկանց կողմից, որոնք հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը և ինչու ցինիզմն ու կաշառակերությունը պատերազմի ժամանակ դավաճանություն են», - ասել է նա:

Զելենսկու խոսքով՝ գրանցվել են ապօրինի հարստացման, ապօրինի ձեռք բերված միջոցների օրինականացման, զինապարտների՝ սահմանով ապօրինի տեղափոխման դեպքեր:

Նա առաջարկել է զինկոմիսարիատների հսկողությունը փոխանցել մարտական գործողություններ անցած զինծառայողներին՝ նրանց, ովքեր վերջույթների կորստի կամ առողջական այլ խնդիրների պատճառով այլևս չեն կարող ծառայել։

Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված տեքստի համաձայն, ընդհանուր մոբիլիզացիայի ընթացքում, մասնավորապես, բացահայտվել են կոռուպցիայի դեպքեր, և դա սպառնալիք է ազգային անվտանգությանը և խաթարում է վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին առաջարկել է մարտական սպաներին նշանակել որպես տարածաշրջանային զինկոմիսարիատների ղեկավարներ, որոնք նախ կստուգվեն Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից։

Ուկրաինայում տարածքային հավաքագրման կենտրոնների ստուգումը սկսվել է Օդեսայի մարզի նախկին զինվորական կոմիսար Եվգենի Բորիսովի ապօրինի հարստացման հետաքննության հետ կապված սկանդալից հետո։ Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ մոբիլիզացիայի հայտարարումից հետո նրա ընտանիքի անդամները Իսպանիայում անշարժ գույք և այլ գույք են գնել, մասնավորապես՝ 3 միլիոն եվրո արժողությամբ վիլլա. Բորիսովը հեռացվել է աշխատանքից և նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Վլադիմիր Զելենսկի Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ Ուկրաինա

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին