f

Անկախ

Դատախազը մերժել է Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները


Քրեական վարույթով հսկող դատախազը, քննարկելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, քրեական վարույթով մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ տարբեր ոլորտներում ավանդ ունեցող անձանց նույնաբովանդակ միջնորդությունները, որով վերոնշյալ անձինք խնդրել են մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել, միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։

Այս կապակցությամբ դատախազությունն ընդգծում է, որ քրեական վարույթով իրականացվող նախաքննությամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու և հետագայում դա փոխելու կամ վերացնելու հիմքերն ու կարգը սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով:

Ուսումնասիրելով ներկայացված միջնորդությունները և վերլուծելով դրանք քրեական վարույթով ձեռք բերված փաստական հանգամանքների համատեքստում՝ դատախազը գտել է, որ թե՛ ներկայացված միջնորդություններում, և թե՛ նախաքննության ներկա փուլում ձեռք բերված փաստական հանգամանքների համակցությամբ, չի հաստատվել, որ մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կիրառման ընթացքում փոխվել կամ վերացել են խափանման միջոցի իրավաչափության պայմանները:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: Փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի կազմակերպիչը՝ Արմեն Սմբատյանը, քրեական վարույթի մասին տեղեկություններ ստանալուց հետո խմբի անդամների հետ կազմակերպել է մի քանի հանդիպում և վերջիններիս զգուշացրել, որ նախաքննական մարմիններում նրանք տան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քրեական վարույթի ընթացքին խոչընդոտելու վերոնշայլ դեպքը հիմք է հանդիսացել եզրահանգելու, որ մեղադրյալների համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը դժվար կլինի ապահովել այլընտրանքային խափանման միջոցների ընտրությամբ: Դրանով պայմանավորված՝ նախաքննական մարմինը հայր և որդի Սմբատյանների և գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Նման պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է 2023 թվականի հուլիսի 29-ին, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք կչեզոքացնեին վարույթն իրականացնող մարմնի ողջամիտ մտավախություններն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալ Սերգեյ Սմբատյանի պատշաճ վարքագիծը, հետևաբար՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված անազատության հետ կապված խափանման միջոցի անհրաժեշտությունը շարունակում է լինել առկա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուների միջնորդություններում բացակայում են հետադարձ հասցեները, ինչի արդյունքում Դատախազությունը զրկված է որոշումը կողմերին տրամադրելու հնարավորությունից, տեղեկացնում ենք, որ հսկող դատախազի որոշման պատճենը կտրամադրվի դիմումատու(ներ)ին՝ Գլխավոր դատախազություն ներկայանալու կամ Դատախազությանը հասցե(ներ) տրամադրելու դեպքում:

Հայաստան Սերգեյ Սմբատյան խափանման միջոց

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին